Էշթոնը պատասխանել է EAFJD նամակին. Շարունակելու ենք պայքարել Սիրիայում խաղաղության հաստատման համար

Էշթոնը պատասխանել է EAFJD նամակին. Շարունակելու ենք պայքարել Սիրիայում խաղաղության հաստատման համար

PanARMENIAN.Net - Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատուՔեթրին Էշթոնը պատասխանել էԵվրոպայի Հայ Դատի հանձնախմբի` հունիսի 6-ի ուղարկված նամակին, որտեղ նշվում է, թե ԵՄ-ն դատապարտում է Սիրիայի քաղաքացիական բնակչության վրա կատարված ցանկացած հարձակում:

Քեթրին Էշթոնին հասցեագրված նամակում Եվրոպայի Հայերի հանուն արդարության ու ժողովրդավարության դաշինքը (EAFJD) կոչ էր անում միջոցներ ձեռնարկել` կասեցնելու բռնությունը քաղաքացիական անձաց դեմ՝ կասեցնելով Թուրքիայի աջակցությունը ծայրահեղականներին. «Եթե Թուրքիան չհովանավորի ու չհրահրի այդ հարձակումները, շատ հեշտ կլինի պահել սահմանն ու արգելակել այդ ծայրահեղական խմբերի ազատ տեղաշարժը: Եվրամիության քաղաքացի մեր հայրենակիցների անունից մենք կոչ ենք անում Ձեզ` որպես ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավարի, անհրաժետ միջոցներ ձեռնարկել ճնշում գործադրելու համար այն երկրներին, որոնք հովանավորում են «Ալ Քայիդայի» հետ կապ ունեցող խմբերին, ինչպես նաև դադարեցնել նրանց մատակարարումը զենքով ու դրամական միջոցներով»:

Էշթոնի ներկայացուցիչ Վասիլիս Բոնտոսօղլուն նամակում նշել է, որ ԵՄ-ն կիսում է սիրիահայերի, հատկապես` անմեղ քաղաքացիների ծանր կեցությունը, ովքեր ծայրահեղական ուժերի թիրախ են դարձել:

«ԵՄ-ն դատապարտում է Սիրիայի քաղաքացիական բնակչության վրա կատարված ցանկացած հարձակում: Վերջերս ԵՄ-ն կրկին իր մտահոգությունը հայտնեց Սիրիայի խոցելի խմբերի, ազգային և կրոնական փոքրամասությունների վատթարացող վիճակի կապակցությամբ: Եվրոպական միությունը բազմիցս նշել է Մերձավոր Արևելքի կայունության վրա «Ալ-Քաիդայի» և նրա հետ առնչություն ունեցող խմբավորումներից եկող վտանգի մասին և աշխատանքներ է տանում այդ խմբավորումների ազդեցությունը տարածաշրջանում սահմանափակելու ուղղությամբ:

Ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարում մենք վճռականորեն տրամադրված ենք համագործակցել երրորդ երկրների հետ: Վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք անել ամենը մեր հնարավորությունների սահմաններում, որպեսզի հաղթահարենք էքստրիմիզմն ու ապահովվի Սիրիայի կրոնական և էթնիկ խմբերի խաղաղ գոյակցությունը»,-ասվում է նամակում, որը տեղադրվել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---