EAFJD-ն կոչ է անում ԵՄ-ին վերջ տալ քրիստոնյաների բնաջնջմանը Հալեպում

EAFJD-ն կոչ է անում ԵՄ-ին վերջ տալ քրիստոնյաների բնաջնջմանը Հալեպում

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայերի հանուն արդարության ու ժողովրդավարության դաշինքը (EAFJD) հրապարակել է բաց նամակը, հասցեագրված Եվրամիության արտաքին գործերի գծով ներկայացուցչին՝ կոչ անելով Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասի բնակչության ոչնչացումը կասեցնելումիջոցներ ձեռնարկել:

«Սիրիայում քաղաքացիական պատերազմից ի վեր Հալեպի հայ համայնքը մեծ կուրստներ է կրել` հայտնվելով սիրիական բանակի ու ընդդիմադիր ուժերի պայքարի կիզակետում: Իրավիճակը վատթարացավ վերջին շրջանում, քանի որ «Ալ Քայիդայի» հետ կապված խմբերը սկսեցին հարվածներ հասնցել խաղաղ բնակիչներին: Կասկած չկա, որ զինյալների ծայրահեղական ուժերը զինվում են Թուրքիայի կողմից և այնտեղից ներթափանցում Սիրիա, նրանց թիրախը քաղաքացիական բնկաչությունն է: Նրանք հարձակում գործեցին հայաբնակ Քեսաբի վրա, իսկ հիմա այդ նույն ուժերը գրոհում են Հալեպը և թիրախավորել են քաղաքի քրիստոնեական շրջանները, հատկապես` Նոր Գյուղը: Հայկական եկեղեցիները, դպրոցները, հաստատությունները, տներն ու խանութներն ամբողջությամբ կամ մասնակիորեն քանդված են, և Հալեպի հայերը ստիպված են փախչել Լաթակիա, որտեղ արդեն առանց այդ էլ շատ են հայ փախստականները»,- ասվում է նամակում:

EAFJD-ն դատապարտում է հարձակումները Սիրիայի հայ բնակչության վրա և կոչ անում Եվրամիությանը փոխել դիրքորոշումն ու ճնշում գործադրել Թուրքիայի վրա հայերի սպանությունները դադարեցնելու համար: «Մենք կոչ ենք անում բոլոր կառավարություններին, հատկապես նրանց, որ սատարում են ընդդիմադիր ուժերին, օգտագործել իրենց ազդեցությունը հարձակումները հայկական թաղամասերի վրա դադարեցնելու համար: Այդ կառավարությունները, որոնք ոչինչ չեն անում գործողությունն ավարտելու համար, կդիտարկվեն որպես հակահայկական գրոհների ու ծայրահեղականների այլ հանցագործությունների մեղսակիցներ: Մենք հորդորում ենք Սիրիայի կառավարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել քաղաքացիական անձանց ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար, որոնք ձգտում են առավել հանգիստ վայրեր տեղափոխվել: Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը տոկաց և չի հանդուրժի Սիրիայում իր հայրենակիցների դեմ զանգվածային հարձակումները, կարձագանքի համապատասխան կերպով ամբողջ աշխարհում նրանց պաշտպանելու համար»,-ասվում է EAFJD բաց նամակում:

Առանձին նամակում, որը հասցեագրված է անմիջապես Քեթրին Էշթոնին, EAFJD-ն կոչ է անում միջոցներ ձեռնարկել, կասեցնելու համար բռնությունը քաղաքացիական անձաց դեմ՝ կասեցնելով Թուրքիայի աջակցությունը ծայրահեղականներին: «Եթե Թուրքիան չհովանավորի ու չհրահրի այդ հարձակումները, շատ հեշտ կլինի պահել սահմանն ու արգելակել այդ ծայրահեղական խմբերի ազատ տեղաշարժը: Եվրամիության քաղաքացի մեր հայրենակիցների անունից մենք կոչ ենք անում Ձեզ, որպես ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավարի, անհրաժետ միջոցներ ձեռնարկել ճնշում գործադրելու համար այն երկրներին, որոնք հովանավորում են «Ալ Քայիդայի» հետ կապ ունեցող խմբերին, ինչպես նաև դադարեցնել նրանց մատակարարումը զենքով ու դրամական միջոցներով»,-ասվում է նամակում:

Հալեպի Նոր Գյուղ հայաբնակ թաղամասը հունիսի 2-ին կրկին հրթիռակոծվեց զինյալ գրոհայինների կողմից: «Գանձասար» թերթը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հունիսի 2-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանում ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռների պատճառով մահացել է Անդրանիկ Գանթարճեանը (1957թ.): Նույն շրջանում փլատակների տակ հայտնաբերվել է վիրավոր Մանուկ Ղազէլեանը: Իսկ Ճալաա շրջանում ընկած հրասանդի հետևանքով վիրավորվել է Յովսէփ Արամեանը: Վիրավորների վիճակը կայուն է:

Հունիսի 2-ին` տեղի ժամանակով 12:55-ին, 4 հրթիռ է ընկել Զվարթնոց եկեղեցու շրջակայքում: Վիրավորվել է Յարութ Իսկէնեանը, վիճակը կայուն է:

Հունիսի 1-ին հայկական թաղամասի խաղաղ բնկաչությունը դարձյալ հթիռակոծվել է: Ըստ Al Mayadin հեռուստաալիքի, 23 մարդ զոհվել է և 76 –ը՝ վիրավորվել: Ըստ հեռուստաալիքի, Սիրիայի կառավարական զորքերը հսկողության տակ են վերցրել Հալեպից դեպի հյուսիս գտնվող վեց գյուղեր:

Նոր Գյուղ հայկական թաղամասում վիրավորվել են Զարեհ Քահքեճյանն ու Հրաչյա Պայթարը, որոնք հիվանդանոցում են գտնվում: Նրանց վիճակը կայուն է: Թաղամասին մեծ նյութական վնաս է հասցվել:

Մայիսի 30-ի երեկոյան սիրիացի զինյալ գրոհայինները 22 «հրասանդ ռումբեր» են արձակել Դամասկոսի Նոր գյուղ հայկական թաղամասի վրա: Ինչպես գրում է սիրիական «Գանձասար» թերթը Facebook-ի իր էջում, Al Mayadin հեռուստաալիքի վրա հղումով, ռումբերի պայթյունից զոհվել է 22 մարդ, 77-ը վիրավորվել են:

Մայիսի 28-ին Ազազին թաղամասի Պաղտատ փողոցում հրասանդի հրթիռի պատճառով միջին աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել դամասկահայ հայր և դուստր Ռուբեն և Մարո Դանիելյանները, որոնց վիճակը կայուն է, սակայն բուժման կարիք կա:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

Photo: Maria Gabrielyan
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---