ԱՄՆ պատժամիջոցները չեն անդրադառնում Գազպրոմբանկի ֆինանսական կայունության և աշխատանքի անընդհատության վրա

ԱՄՆ պատժամիջոցները չեն անդրադառնում Գազպրոմբանկի ֆինանսական կայունության և աշխատանքի անընդհատության վրա

PanARMENIAN.Net - Մի շարք ռուսաստանյան ընկերությունների և բանկերի, այդ թվում` Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցները նախատեսում են սահմանափակումներ ընդամենը ամերիկյան ներդրողների կողմից բանկի այն երկարաժամկետ (90 օրից ավելի ժամկետայնությամբ) պարտքային գործիքների հանդեպ, որոնք տեղաբաշխվելու են 2014-ի հուլիսի 16-ից հետո: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերոհիշյալ սահմանափակումները չեն ազդում ԳՊԲ (ԲԲԸ) գործունեության վրա. բանկն աշխատում է բնականոն:

Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկառուների հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները Բանկը կատարում է լրիվ ծավալով և ժամանակին: Ռուբլով և արտարժույթով գործառնությունների, ինչպես նաև միջազգային համակարգերի բանկային քարտերով փոխհաշվարկներն իրականացվում են առանց ուշացումների:

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ելնելով` ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:Պատժամիջոցների ցանկում են հայտնվել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, ընկերություններ ու տարածքներ: Խոսքը, մասնավորապես, Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, «ՎԷԲ»-ի, «Գազպրոմբանկի», «Ռոսնեֆտի» և մի շարք այլ կառույցների մասին է: Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ուրալի «Ուրալվագոնզավոդի» նկատմամբ: Նշված ընկերությունների հանդեպ սահմանվել են ֆինանսական և արտահանման սահմանափակումներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---