Ադրբեջանական կողմը մեկ շաբաթում 500 անգամ խախտել է հրադադարը

Ադրբեջանական կողմը մեկ շաբաթում 500 անգամ խախտել է հրադադարը

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ամբողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հուլիսի 15-ին հայտնաբերվել է դեռևս հուլիսի 4-ից անհետ կորած համարվող Սմբատ Ցականյանի դին: Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանի խոսքով` երիտասարդի դին հայտնաբերել են գյուղից բավական հեռավորության վրա, սարերում: Արա Հովհաննիսյանը նշել է, որ դիակը տեղափոխել են Ստեփանակերտ՝ փորձաքննության, տղայի հարազատներին տեղյակ են պահել այդ մասին:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Սմբատ Ցականյանը առևանգնվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով ԼՂՀ տարածք ապօրինի ներթափանցած` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից:

Ս. Ցականյանի սպանության փաստով հարուցված քրեական գործը 17.07.2014թ. ուղարկվել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում 09.07.2014թ. հարուցված թիվ 341001.14 քրեական գործին կցելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար:

Ավելի վաղ ԼՂՀ ոստիակության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ 52-ամյան Մեխակ Ցականյանը հուլիսի 7-ին ժամը 21:00-ի շրջանում դիմել է ոստիկանության տարածքային բաժանմունք և հայտնել, որ իր որդին` Սմբատ Ցականյանը(1997 թ.) հուլիսի 4-ին ժամը 21:00-ին տանից դուրս է եկել և չի վերադաձել: Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, թե երիտասարդը կարող էր գերի ընկնել ադրբեջանցի դիվերսանտներին:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողություններիփաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից, քրգործը հարուցվել է ԼՂՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիներ։ Նրանք են՝ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի КМС տեսակի TD 2042 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի ПМ տեսակի ВА 0033 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու «Ф-1» տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի АКМС տեսակի TF 7373 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի ПМ տեսակի СН 3478 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում ոչնչացվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---