Երևանում Վրաստանի դեսպանատունը հերքում է. ՀՀ քաղաքացիների համար մասնակի վիզային ռեժիմ չի սահմանվի

Երևանում Վրաստանի դեսպանատունը հերքում է. ՀՀ քաղաքացիների համար մասնակի վիզային ռեժիմ չի սահմանվի

PanARMENIAN.Net - Հայաստանում Վրաստանի դեսպանատունը հերքել է մի շարք ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը, ըստ որի Վրաստանը Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի մասնակի ռեժիմ կսահմանի: Երևանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում հայտնել են, որ նման բան չի նախատեսվում «և, անշուշտ, ոչ մի վիզային ռեժիմ չի լինի», գրում է Armenia Today-ը:

Ավելի վաղ, մի շարք ԶԼՄ-ներ, Վրաստանի ԱԳՆ վրա հղումով, հայտնել էին, որ 2014 թվականի սեպտեմբերից Հայաստանի հետ մուտքի մասնակի արտոնագրային ռեժիմ կսահմանվի: Դա վերաբերում է տևական ժամանակով՝ բիզնեսի կամ սովորելու նպատակով, Վրաստան մեկնողներին:

Վիզային ռեժիմի փոփոխություններ իսկապես նախատեսվում են «Օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» նոր օրենքով, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 1-ից, սակայն, դրանք չենք անդրադառնա Հայաստանի քաղաքացիների վրա, որի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ չի գործում: Ինչպես պարզաբանել են նախարարությունում, որոշումը կայացվել է միգրացիոն հոսքերի կառավարման բարելավման նպատակով: Նշվում է նաև նման նորամուծության հատուկ նշանակությունը Եվրամիության հետ գործակցության կապակցությամբ:

Օրերս վրացական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ սեպտեմբերից Վրաստանը կխստացնի արտոնագրային ռեժիմը երկիր մուտք գործող օտարերկրացիների համար: Երկիր մուտք գործելու համար կպահանջվեն լրացուցիչ փաստաթղթեր, իսկ որոշ երկրների հետ արտոնգրային ռեժիմ կսահմանվի: Սակայն, չէր նշվում, թե հատկապես որ երկրների հետ:

Վրաստանը սկսել է աշխատել նաև արտոնագիր ստանալու համար նոր կանոնների վրա։ Դիվանագիտական ներկայացուցչություններում վիզա ստանալ հնարավոր կլինի որոշ գումարի դիմաց։ Կնիքի դիզայնն առայժմ քննարկվում է, բայց արդեն հայտնի է, որ այն շենգենի արտոնագրի ձևի է լինելու։ Վիզային ռեժիմի ընդունումից հետո զբոսաշրջիկների՝ երկրում գտնվելու ժամկետները խիստ կհստակեցվեն։ Ընթացքին ամբողջովին հետևելու է միգրացիոն ծառայությունը, որը շուտով կսկսի իր աշխատանքը։ Օտարերկրացիների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինաշխատանքները շուտով կավարտվեն՝ այդտեղ կտեղափոխվեն անձինք, ովքեր կխախտեն արտոնագրային ռեժիմն ու ստիպված կլինեն լքել երկիրը։ Դրա համար պատասխանատու է լինելու ՆԳՆ-ն։

Ավելի ուշ Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան հարցմանն ի պատասխան Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրեր չեն սահմանվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---