Ռուսաստանցիների 24%-ը Ղարաբաղն անկախ պետություն է համարում, 56%-ը վստահ է` խնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է

Ռուսաստանցիների 24%-ը Ղարաբաղն անկախ պետություն է համարում, 56%-ը վստահ է` խնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է

PanARMENIAN.Net - Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնը ներկայացրել է տվյալներ, թե ռուսաստանցիների շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տեղեկացվածության մակարդակն ինչ աստիճանի է, հարցվողների կարծիքով` կարող է արդյոք այն կարգավորվել խաղաղ ճանապարհով, և ինչպիսին է տվյալ տարածքի կարգավիճակը:

Այս մասին, որ օգոստոսի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում զինված բախումների սրացում է եղել, տեղյակ է ռուսաստանցիների 45%-ը (նրանցից 10% մանրամասն տեղեկացված է, 35%-ը լսել է, բայց մանրամասները չգիտի): Տեղեկացվածության մակարդակը նշանակալի բարձր է 60-անց անձանց (55%) և տղամարդկանց (51%) մոտ, քան երիտասարդների (31%) և կանանց (41%): Բացի այդ, հարցվածների 52%-ը կատարվածի մասին առաջին անգամ լսել է միայն հարցումների ժամանակ:

Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն է, կարծում է ամեն չորրորդ ռուսաստանցին (24%): Այս տեսակետն ավելի շատ պնդում են բարձրագույն կրթությամբ հարցվողները (26%), քան թերի կրթվածները (13%): Մնացյալ հարցվածների կարծիքը գրեթե հավասարապես է բախշվել. 11%-ը կարծում է, որ տվյալ տարածքը Հայաստանի կազմում է, 9%-ը մտածում է` Ադրբեջանի: Հարցվողների 53%-ը դժվարացել է պատասխանել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է համարում ռուսաստանցիների կսեը (56%): Ռուսաստանցիների միայն 14%-ն է կարծում, որ Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելիության հարցն անհնար է լուծել առանց զենքի կիրառման: Իսկ հարցվածների 1/3-ը դեռ սեփական դիրքորոշում չունի:

Համառուսական հարցումն անցկացվել է օգոստոսի 16-17-ը: Հարցմանը մասնակցել է 1600 մարդ 42 շրջանի 130 բնակավայրից: Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,4%-ը:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---