Ֆինանսական հաշտարար. Հանրությունը ճանաչում ու վստահում է մեզ

Ֆինանսական հաշտարար. Հանրությունը ճանաչում ու վստահում է մեզ

PanARMENIAN.Net - 5 տարվա ընթացքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը հանրության համար ճանաչելի ու վստահելի կառույց է դարձել: Այդ մասին միջազգային 5-րդ համաժողովին, որն անցնում էր «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուն ուղղված է հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» խորագրով, նշել է հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Նրա խոսքով, քանի որ ճանաչվածության ու վստահության բարձրացման խնդիրներն արդեն հետևում են, գրասենյակը պիտի սկսի աշխատել այլ ուղղություններով:

«Հաճախորդների և ֆինանսական կառույցների միջև կապն ապահովելու համար պիտի բարձր մասնագիտական հատկանիշներ ցուցաբերենք»,- նշել է նա:

Կոնֆերանսի մոտ 140 մասնակցի գերակշռող մասը Հայաստանի ֆինանսական շուկայի, մասնավորապես՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, մասնագիտական միությունների ներկայացուցիչներ են: Բացի նրանցից դրան նաև մասնակցում են անձինք ՄԻՊ գրասենյակից, Սահմանադրական դատարանից և այլ շահագրգիռ կազմակերպություններից:

Ամփոփելով հաշտարարի գրասենյակի 5 տարվա գործունեության արդյունքները, նա առանձնացրել է դպրոցականների, ուսանողների, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների շրջանում այն բազմաթիվ կրթական ծրագրերը, որոնք հասցրել են իրականացնել:

«Դպրոցականների այցելություններ ենք կազմակերպում Կենտրոնական բանկ, որտեղ նրանց ծանոթացնում ենք ֆինանսական ծառայություններին, նաև տարեցտարի ավելանում են միջազգային կառույցների և այլ պետությունների հաշտարարների գրասենյակների հետ գործակցության սահմանները»,- ասել է նա:

Կենտոնական բանկր հարցման համաձայն` 2009-ին հաշտարարի գրասենյակի մասին լսել էր հարցվածների ընդամենը 12%-ը, իսկ 2011-ին` արդեն 90%-ը: 2009-ին հաշտարարին դիմած մարդկանց խնդիրների ընդամենը 25%-ն էր եղել նրանց իրավասության շրջանակում, 2013-ին` արդեն 92%-ը: Վիճակագրության համաձայն, 5 տարվա ընթացքում հաշտարարի գրասենյակի քննած 1566 պահանջի 75%-ը լուծվել է հաշտեցման միջոցով, 68%-ը՝ բավարարվել հօգուտ հայտատուների: Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ասում են` համակարգը ամենակայացածն է Հայաստանի ֆինանսական ոլորտում, այդ պատճառով էլ մարդիկ հենց այն են վկայակոչում իրենց զգոնացնելու համար:

2013-ին ՖՀՀ-ն քննել է 818 պահանջ, որոնց մեծ մասն ուղղված է ապահովագրական ընկերությունների դեմ` 591, երկրորդ տեղում բանկերն են` 208 պահանջով, այնուհետ գալիս ես ավոտապահովագրողների բյուրոն, գրավատներն ու վարկային կազմակերպությունները՝ յուրաքանչյուրի դեպքում 10-ից էլ քիչ պահանջով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---