Եվրամիությունը ՀՀ-ին կտրամադրի 140-ից 170 մլն եվրո. Առանձնացվել է ֆինանսավորման առաջնային 3 ոլորտ

Եվրամիությունը ՀՀ-ին կտրամադրի 140-ից 170 մլն եվրո. Առանձնացվել է  ֆինանսավորման առաջնային 3 ոլորտ

PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների, Եվրոպական խորհրդարանի և ԵՄ հանձնաժողովի միջև կայացած խորհրդակցություններից հետո հաստատվել է Եվրամիության հարևանության գործընկերներին տրամադրվելիք ֆինանսավորման գումարներն առաջիկա տարիներին։

Ըստ այդմ, ԵՄ կողմից ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվել է 5,5 մլրդ եվրո։ Տարբեր երկրներում Եվրամիության կողմից ֆինանսավորման առաջնահերթությունները մշակվել են գործընկեր երկրների իշխանությունների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցության արդյունքում։

Այս ծրագրով Հայաստանին 2014-ից՝ 2017-ը կտրամադրվի 140-ից 170 մլն եվրո։

Հայաստանում ֆինանսավորման առաջնային 3 ոլորտն է՝

1․Մասնավոր հատվածի զարգացում,

2․Հանրային կառավարման բարեփոխումներ

3․Արդարադատության ոլորտի բարեփոխումներ։

ԵՄ ֆինանսավորման ծրագրերը համահունչ են նաև ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև համաձայնեցված փաստաթղթերին, ինչպիսիք են գործողություների ծրագրերը, ԵՄ պաշտոնական կայքին հղումով գրում է Panorama.am-ը։

Մայիսի 30-ին «Կայունությունից դեպի զարգացում» թեմայով աշխատանքային խորհրդակցության ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության գյուղատնտեսական ծրագրերի կցորդ Ջոն Բարքերը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին գյուղատնտեսության զարգացման համար բյուջետային օժանդակության շրջանակում 25 մլն եվրո կհատկացնի: Հատկացված գումարից 20 մլն եվրոն կտրամադրվի Հայաստանի կառավարությանը և կուղղվի պետական բյուջե, իսկ մնացած 5 մլն եվրոն կհատկացվի ֆերմերների օժանդակությանը։

6 մլն եվրոյի առաջին տրանշը կհատկացվի հայկական Կառավարությանն ընթացիկ տարվա ընթացքում, երկրորդը` 7 մլն եվրոն, 2015-ի ընթացքում, իսկ երրորդը (նույնպես 7 մլն եվրո) Հայաստանը կստանա 2016-ին։ Միջոցները կուղղվեն այդ թվում Գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մշակմանն ու իրականացմանը 2015-2025 թթ․ համար:

Առաջիկա երեք տարիներին հանրապետությունում կանցկացվեն Եվրամիության հատկացրած միջոցների պարբերական մոնիտորինգներ, ինչպես նաև` շահագրգիռ բոլոր կողմերի ամենամյա ժողովներ։Եվրամիությունը նույն ծրագրի շրջանակում 2007-2010-ին Հայաստանին տրամադրել էր 97,4 մլն եվրո, 2011-2013-ին՝ 104 մլն եվրո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---