ՈւԵՖԱ-ն կարգապահական գործեր է հարուցել Ալբանիայի ու Սերբիայի դեմ. Որոշումը՝ հոկտեմբերի 23-ին16 հոկտեմբերի 2014 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Եվրո-2016 ընտրական փուլում Հայաստանի մրցակից Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլի հավաքականների միջև խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգություններնՈւԵՖԱ-ում քննության առիթ են դարձել: Ըստ կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության, Սերբիայի ֆուտբոլի ասոցիացիայի դեմ կարգապահական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների, մարզադաշտում ֆայերների գործարկման, երկրպագուների խաղադաշտ ներխուժման, խաղի ոչ պատշաճ կազմակերպման, երկրպագուների կողմից լազերային «ցուցափայտի» կիրառման համար: Ալբանական ֆեդերացիայի դեմ կարգապահական գործեր են հարցուվել արգելված պաստառի և ֆուտբոլիստների խաղադաշտ վերադառնալուց հրաժարվելու համար: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին երկու հավաքականի խաղը Բելգրադում անկարգությունների վերածվեց, երբ Ալբանիայի վարչապետի եղբայրը խաղադաշտի վրա ազգայնական բաններով թռչող սարք գործարկեց: Խաղացողներից մեկը պոկեց այն, որից հետո երկու թիմի ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք սկսվեց: Հետո նրանց միացան մարզադաշտ դուրս եկած սերբ երկրպագուները: Մրցավարը 41-րդ րոպեին դադարեցրեց ու չեղյալ հայտարարեց խաղը: Միջադեպի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հոկտեմբերի 23-ին: Գործը քննում է ՈւԵՖԱ-ի էթիկայի, կարգապահության և հսկողության կոմիտեն: Photo: EPA Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |