Նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 80 դոլարի շեմից13 նոյեմբերի 2014 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի գինը նոյեմբերի 12-ի սակարկությունների ընթացքում 2010 թ. սեպտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է մեկ բարելի դիմաց 80 դոլարի շեմից: Գործարքների գինը կազմել է 81,65 դոլար մեկ բարելի դիմաց: Փակմանը նավթի այդ տեսակի գինը նվազել է մինչև 80,38 դոլար մեկ բարելի դիմաց (-$1,29): Նյու Յորքում սակարկությունների արդյունքում էժանացել է նաև WTI տեսակի նավթը: Ֆյուչերսային պայմանագրերն այդ տեսակի նավթի դեկտեմբերյան առաքումների վերաբերյալ կնքվել են մեկ բարելի դիմաց 77,18 դոլարով: Անկումը կազմել է 0,76 դոլար, հայտնում է ՌԲԿ-ն: Գների անկման վրա, մասնավորապես, ազդում է ԱՄՆ-ում թղթաքարային նավթի արդյունահանման ու օգտագործման ծավալների նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թղթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցների ռեժիմից դուրս եկող Իրանը եկամուտներ չի ստանում: Սակայն անկումը վնասում է ՌԴ-ին, Վենեսուելային, Իրանին ու մի շարք այլ երկրներին: Նախկինում պաշտոնատար անձիք հայտարարել են, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով զրկում է Ռուսաստանին մոտ երկու միլիարդ դոլարի եկամուտից: Եվրոպան, հակառակը, շահում է գնանկումից: Ցածր գների դեպքում ԵՄ-ն արդեն այս տարի կտնտեսի մինչև 25 մլրդ դոլար, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 մլրդ դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի համար 90 դոլարից պակաս լինի նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 միլիարդով պակաս է եվրոպական նավթային ներկրումից 2013 թ.: Նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի կունենա ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ կքննարկվի նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազման հարցը: Ներկայիս քվոտան կազմում է օրական մոտ 30 մլն բարել: Կազմակերպության որոշ անդամներ, ինչպիսիք են Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև ՕՊԵԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, պնդում են, որ արդյունահանումը նվազեցվի գնի աճին նպաստելու համար: Ընդ որում, արաբական երկրները նախկինում հայտարարել էին, որ մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ պատրաստ է մեկ բարելի համար 80 դոլար գնին առաջիկա երկու տարում: Իսկ Քուվեյթը հայտարարել է, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլար գինը մեկ բարելի դիմաց: Photo: Reuters Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |