SOAD. Թուրքիան շարունակում է քաղել իր ոճրագործության պտուղները25 նոյեմբերի 2014 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կայանալիք համաշխարհային շրջագայությունից առաջ հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությանը: Ըստ խմբի, դա կարևոր նախապայման է ապագայում հնարավոր ցեղասպանությունները կանխելու գործում: Հայտարարությունում նշվում է, որ XX դարի առաջին ցեղասպանության հեղինակներն օսմանյան թուրքերն են, որոնք փորձում էին բնաջնջել հայերին, հույներին և ասորիներին: Ըստ հայտարարության, «առաջին աշխարհամարտի տարիներին զանգվածային ջարդերի կազմակերպիչները չկանգնեցին միջազգային դատարանի առջև, զոհերի իրավունքները չվերականգնվեցին և փոխհատուցման ընթացակարգ չիրականացվեց: Նյուրնբերգյան դատավարության նման դատավարություն տեղի չունեցավ: Փոխարենը Թուրքիան օգտագործեց նավթի գործոնն ու աշխարհաքաղաքական կապիտալը՝ խոչընդոտելով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի համար նախատեսած տարածքների վերադարձն ու փոխհատուցումը: «Խուսափելով մի ամբող ազգի բնաջնջման համար պատասխանատվությունից՝ թուրքական պետությունը շարունակում է քաղել իր գործած ոճրի պտուղները: Այդ պետության առաջնորդները, քաջալերված լինելով աշխարհի անգործությամբ, այսօր փորձում են արգելել ԱՄՆ և այլ երկրների կառավարություններին բարձրաձայնել ճշմարտությունն ոճրագործության մասին»: Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված բազմաթիվ միջազգային և համաշխարհային կոնվենցիաներին ու նորմերին, բազմաթիվ միջազգային մասնագիտացված մարմիններին` ներառյալ ԱՄՆ Ցեղասպանությունների կանխարգելման գործակալությանը, այդ չարիքը շարունակում է տարածվել, քանի որ համաշխարհային հանրության արձագանքն ընկալվում է որպես քաղաքական, ոչ թե բարոյական դիրքորոշում: «Պահանջելով Հայոց ցեղասպանության միանշանակ և արդար ճանաչում՝ մենք ասում ենք «այլևս երբեք» նոր ցեղասպանություններին»: «Թուրքիայում արդեն կան խիզախ մարդիկ, որոնք անտեսելով դատաստանի, հետապնդումների և նույնիսկ բռնության վտանգը, բացահայտ կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հատուցել դրա համար: Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ կիսում են մարդասիրական արժեքները, սակայն դեռ չեն արտահայտվում, ահաբեկված լինելով կառավարության կողմից… Ժամանակն է խախատել լռությունը»,-ասվում է հայտարարության մեջ: «Ձեր օգնությամբ նման պատմական քայլը Թուրքիայի ժողովրդի կողմից ոչ միայն կբխի մարդկային համերաշխությունից, կարեկցանքից և արդարության սկզբունքից, այլ նաև նոր քայլ կլինի դեպի նոր դարաշրջան՝ ցեղասպանություններից զերծ դարաշրջան»,-ասվում է հայտարարության մեջ: Ամերիկյան System Of A Down ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը կլինի դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսում: Այնուհետև 2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում ու Ռուսաստանում: Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով: Համերգը տեղի կունենա Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրավերով. այն ուղղված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |