Մարդասպանն ասում է` Դինքի սպանությունը բարձրաստիճան ոստիկաններ են կազմակերպել11 դեկտեմբերի 2014 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանության համար 22 տարի և 10 ամիս ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը հայտարարել է, որ հանցագործության կազմակերպիչներն են գործով անցնող բարձրաստիճան ոստիկանները: Ինչպես հայտնում է Hurriyet-ը, Սամասթը մեղադրել է Տրաբզոնի ոստիկանության նախկին պետ Ռամազան Աքյուրեքին և Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին ղեկավար Ֆուադ Յիլմազերին սպանությունը կազմակերպելու մեջ: «Նրանք ստիպեցին ինձ սպանություն կատարել: Յասին Հայալը, որը դատապարտվել է սպանության կազմակերպման համար, մեղքն իր վրա վերցրեց՝ չհրապարակելով իր ետևում կանգնածների անունները: Ճշմարտությունն ի հայտ կգա, եթե կապն այն ոստիկանների միջև, ում անունները ես տվեցի՝ Աքյուրեքի ու Յիլմազերի, և այն մարդկանց միջև, ում անունները դատական գործի թղթապանակներում են, բացահայտվի»,-հայտարարել է նա: Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Օգյուն Սամասթը նամակ է հղել Յուսուֆ Հաքքինին՝ հայտարարելով, որ ցանկանում է նոր մանրամասներ հաղորդել սպանության մասին, որից հետո նրան բանտից տեղափոխեցին Ստամբուլի արդարադատության պալատ: Հատկանշական է, որ «նամակի հիման վրա» դատախազը թույլատրեց Սամասթին ներկայանալ որպես «վկա»: Հոկտեմբերին «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացում արձանագրվեց. գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակով հարցաքննվեց Ոստիկանության հետախուզության բաժնի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը: Հարցաքննությունը տևեց մոտ 4 ժամ: Գործի քննության շրջանակում ավելի վաղ հարցաքննվել էր նաև հետախուզության մեկ այլ նախկին պաշտոնյա՝ Սաբրի Ուզունը: Նոյեմբերին Թուրքիայի արդարադատության նախարարությունը 9 պետական ծառայողի, այդ թվում նաև Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության պետ Ջելալեթթին Ջերրահին, ինչպես նաև Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերին դատական գործընթացի մեջ ներգրավելու թույլտվություն է տվել: Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ: Դեկտեմբերի 6-ին հարցաքննվեց Ալի Ֆուաթ Յըլմազերը, որը որպես կասկածյալ է ներգրավված Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակում: Ենթադրվում է, որ Ջելլահն ու Գյուլերը նուրսիստների շարժմանն են հարում, որի ղեկավար Ֆեյթուլլահ Գյուլենը նախագահ Էրդողանի գլխավոր ընդդիմախոսն է: 2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո: Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո: Նյութեր թեմայով. Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |