Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը հաստատվել է

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը հաստատվել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Արտաքին քաղաքականության ամերիկյան ասոցիացիան (AFSA): Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես Twitter-ի միջոցով շնորհավորել է իր հետնորդին:

Սենատում իր թեկնածության քննարկումների ժամանակ Միլզը հայտարարել էր, որ ԱՄՆ ու աշխարհը իրենց համերաշխությունը կհայտնեն հայ ժողովրդին «20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի» 100-ամյակի շեմին: Սակայն, նա, ինչպես և բոլոր ամերիկացի դիվանագետները, բացառությամբ նախկին դեսպան Ջոն Էվանսի, խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Միլզը հավանություն է տվել երկու երկրների ԱԳ նախարարների ստորագրած արձանագրություններին: Նա նշել է, որ գործընթացն արգելակվեց, քանի որ Թուրքիան հրաժարվեց վավերացնել փաստաթուղթը: Միլզը նաև հորդորել է Թուրքիային համագործակցել Հայաստանի հետ, որպեսզի երկու երկրները կարողանան խաղաղ ու արդյունավետ հարաբերություններ հաստատել:

Անդրադառնալով տնտեսական բնույթի հարցերին՝ Միլզը դատապարտել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու որոշումն ու հայտարարել, որ Հայաստանն ամերիկյան ներդրումների ավելի մեծ ծավալի կարիք ունի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---