2014-ին Արցախում ականի պայթյունից 13 մարդ է տուժել

2014-ին Արցախում ականի պայթյունից 13 մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում 2014-ի ընթացքում ականի պայթյունից 13 մարդ է տուժել՝ երկուսը զոհվել են, 11-ը՝ վիրավորվել: Այս մասին գրում է «Կովկասյան հանգույցը» HALO Trust միջազգաին հումանիտար կազմակերպության ներկայացուցիչ Յուրի Շահրամանյանին հղումով: Տարվա ընթացքում ԼՂՀ բնակիչները160 անգամ հայտնել են հայտնաբերված ականների ու չպայթած զինամթերքի մասին:

«2014-ին 8 պայթյուն է արձանագրվել հակատանկային ու հակահետևակային ականներից, որի արդյունքում 11 մարդ է տուժել, երկուսը զոհվել են՝ հովիվը Մարտունու շրջանից ու ականի վրա պայթած մեքենաներից մեկի վարորդը»,- հայտնել է Յուրի Շահրամանյանը:

Նա հավելել է, որ «դժբախտ պատահարներ արձանագրվել են Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում՝ բնակավայրերի արվարձաններում, նախկինում չգործող ճանապարհներին, դաշտերում ու անտառներում»:

«2014-ին The HALO Trust-ը ԼՂՀ-ում ականազերծել է կես միլիոն քմ և ազատել է ավիացիոն կասետային ռումբերից գրեթե 13 մլն քմ տարածք: Այսպիսով, մաքրվել է և բնակչությանն է փոխանցվել 28 նախկինում ականապատ դաշտ ու 40 հողամաս, որտեղ կային կասետային ավիացիոն ռումբեր: Հայտնաբերվել ու ոչնչացվել է 165 հակահետևակային ու հակատանկային ական, 478 չպայթած զինամթերք, 311 կասետային ավիառումբ, 7.383 փոքր տրամաչափի զինամթերք»,-ասել է Շահրամանյանը:

Ըստ Շահրամանյանի, «ընդհանուր առմամբ, 2014-ի դեկտեմբերի տվյալներով, ականազերծման է ենթակա ևս 8 մլն քմ»:

O Trust (Hazardous Area Life-Support organization) միջազգային հումանիտար կազմակերպությունը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծմամբ 2000 թվականից: The HALO Trust-ի վիճակագրության համաձայն, հրադադարի կնքման օրվանից հակամարտության գոտում խաղաղ բնակչության շրջանում ականների պայթյունից տուժել է 365 մարդ, այդ թվում վիրավորվել է 91 երեխա: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2004-ին՝ տուժել է 43 մարդ, որից վեցը՝ երեխաներ:

ԼՂՀ-ում The HALO Trust-ի ականազերծման հիմնական դոնորն է USAID-ին: Ֆինանսավորում է հատկացնում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Landmine Free Artsakh կամավորական կազմակերպությունն ու մասնավոր անձինք ու հիմնադրամներ: Ականազերծման է ենթակա ԼՂՀ տարածքի 5 տոկոսը: Ըստ կազմակերպության տվյալների, հիմնականում դրանք անտառային կամ լեռնային գոտում գտնվող տարածքներ են, որոնց ականազերծումը մեծ ջանքեր կպահանջի: Ընդհանուր առմամբ Ղարաբաղում վնասազերծվել է մոտ 67 000 ական ու զինամթերք:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---