Նիդերլանդներում հակահայ ժողով կանցկացվի. Փորձելու են հերքել Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդներում հակահայ ժողով կանցկացվի. Փորձելու են հերքել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կանցկացվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժողով՝ այսպես կոչված, «Թուրքերի դեմ ցեղասպանությունների ուսումնասիրության հիմնադրամի» ղեկավար Սեֆա Յուրուքելի ղեկավարությամբ։ Այս մասին թուրքական Son Haber կայքին հղումով գրում է Allturkey.am-ը։

Այսպես կոչված «Թուրքերի դեմ ցեղասպանությունների ուսումնասիրության հիմնադրամի» նախագահ Սեֆա Յուրուքելը մամուլի հաղորդագրություն է տարածել և ցանկացողներին հրավիրել մասնակցելու բաց ժողովին, որտեղ Ցեղասպանությունը հերքելու փորձեր են արվելու:

Բացի Հայոց ցեղասպանության հարցը քննարկելուց՝ նախատեսվում է նաև անդրադարձ կատարել պատմական այլ «իրողություններին», ինչպես նաև Նիդերլանդներում թուրքերի խնդիրներին։

Ռոտերդամում կայանալիք ժողովի կազմակերպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների թուրքերի խորհուրդը։

Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին:

Նիդերլանդների Ալմելո քաղաքում 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 99-ամյակին նվիրված հուշահամալիր է կառուցվել, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014-ի ապրիլի 24-ին: Հուշահամալիրը կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով՝ 16 սյուների վրա, 16 խաչքարով, հայկական տուֆից: Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում՝ Վանաձորում: Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հուշահամալիրի հարևանությամբ ցեղասպանության թանգարան կառուցել:

2001-ին հոլանդական Ասեն քաղաքում տեղի հայկական համայնքի նախաձեռնությամբ տեղադրվել է 1915-1923 թթ. Ցեղասպանության զոհերի հուշարձանը: Անհայտ հեղինակի կերտած խաչքարը բերվել է Հայաստանից և օրհնվել: Վերևում 3 խորշ է, որտեղ պատկերված է Քրիստոսը երկու հրեշտակի հետ, մեջտեղում` մեծ խաչ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---