Երեւանում կայացել է նոր ինտերնետ-նախագծի` Banks.am ֆինանսական պորտալի շնորհանդեսը11 հուլիսի 2006 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Մեդիամաքս լրատվական գործակալությունն այսօր Երեւանում ներկայացրեց իր նոր ինտերնետ-նախագծի` Banks.am (Ֆինանսական Հայաստան) պորտալի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Վարդան Մովսիսյանը, առեւտրային բանկերի ներկայացուցիչներ, լրագրողներ:Banks.am-ը Հայաստանի առաջին եւ միակ ինտերնետային պորտալն է, որտեղ հավաքված է երկրի բանկային ծառայություններին վերաբերող առավելագույն ամփոփ տեղեկատվությունը: Այն անվճար է եւ հասանելի է ֆինանսական ծառայություններով հետաքրքվող բոլոր այցելուներին: Banks.am-ը նաեւ հարմար գործիք է բանկային բնագավառում աշխատող մասնագետների եւ ֆինանսական շուկայով հետաքրքրվող բոլոր անձանց համար: Կայքում տեղադրվում են Հայաստանի եւ տարածաշրջանի բանկային վերջին նորությունները, թերթերի հրապարակումներն ու հարցազրույցները եւ այլ տեղեկատվություն: Նախագծի հիմնական նպատակը ինտերակտիվ տարածության ստեղծումն է` արագորեն աճող Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայի մասին լայնածավալ տեղեկատվություն տրամադրելու համար: Ինչպես շնորհանդեսում նշեց Հայաստանի ԿԲ Խորհրդի անդամ Վարդան Մովսիսյանը, «Հայաստանի Կենտրոնական բանկը ողջունում է Մեդիամաքս-ի` www.banks.am ինտերնետային կայքը ստեղծելու նախաձեռնությունը: Հայաստանում սա առաջին նման պորտալն է, որը մատչելի եւ լիարժեք տեղեկատվություն է առաջարկում հանրապետության բանկային սեկտորի վերաբերյալ»: Նրա խոսքերով, «Մեդիամաքս-ի նախաձեռնությունը համապատասխանում է Կենտրոնական բանկի ֆինանսական շուկայի, հատկապես` բանկային սեկտորի զարգացման հայեցակարգին»: Վարդան Մովսիսյանը հույս է հայտնել, որ Մեդիամաքս-ը չի սահմանափակվի միայն բանկային հատվածով, եւ հետագայում արժանի կերպով ինտերնետում կներկայացնի Հայաստանի ապահովագրական եւ արժեթղթերի շուկաները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |