ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու գաղափարից

ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու գաղափարից

PanARMENIAN.Net - Եվրամիության ընդլայնման ու բարիդրացիության քաղաքականության գծով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է ասոցացման մասին համաձայնագիր ստորագերլ Հայաստանի հետ առանց ազատ առևտրի գոտու բաղադրիչի: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: Ըստ Հանի, ԵՄ-ն պետք է հնարավորինս օգտագործի արդեն առկա համաձայնագիրը, որն արդեն քննարկվել է նախկինում: Նա նշել է նաև, որ համաձայնագրում որոշ շտկումներ պետք է արվեն, սակայն հույս է հայտնել, որ քաղաքական բաղադրիչը կպահպանվի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում նախատեսվում էր, որ Հայաստանը ևս Ասոցացման համաձայնագիր կկնքի Եվրամիության հետ: Սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Ինչպես հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստան-ԵՄ Համագործակցության խորհրդի 15-րդ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է զարգացնել ու խորացնել համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ՝ կարևորելով նաև իր ստանձնած պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՆ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---