Հայաստանը կարող է Յակ-130 ինքնաթիռներ ստանալ. ՌԴ հետ բանակցություններ են ընթանում

Հայաստանը կարող է Յակ-130 ինքնաթիռներ ստանալ. ՌԴ հետ բանակցություններ են ընթանում

PanARMENIAN.Net - Բելառուսը ապրիլին ռուսական արտադրության Յակ-130 4 ինքնաթիռ կստանա, հայտարարել է ինքնաթիռներն արտադրող «Իրկուտ» ավիաշինական ընկերության տնօրեն Օլեգ Դեմչենկոն Մալազիայում՝ LIMA-2015 ցուցահանդեսի ժամանակ:

«Մենք Բելառուս ենք առաքելու Յակ-130 4 ինքնաթիռ, դա կլինի ապրիլին»,-ասել է Դեմչենկոն: Մինսկը ինքնաթիռները պետք է ստանար ավելի վաղ՝ մարտի վերջերին: Ինքնաթիռների գնման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2012-ին: Բելառուսը ԱՊՀ-ը երկրներից առաջինն է, որ գնում է Յակ-130 ինքնաթիռներ:

Դեմչենկոն նաև հայտարարել է, որ ապրիլին Սու-30ՍՄ 4 կործանիչ ուղարկվելու է Ղազախստան: «Այսպիսով, ապրիլին արտահանվելու է 8 ինքնաթիռ՝ չորսը Ղազախստան, չորսը՝ Բելառուս»,-ասել է Դեմչենկոն, հայտնում է Բելտա գործակալությունը:

Խոսելով ԱՊՀ մյուս երկրներին ինքնաթիռներ վաճառելու մասին՝ վերջինս հավելել է. «Բանակցում ենք նաև Հայաստանի և Ուզբեկստանի հետ»:

Երկտեղանի ռեակտիվ ուսումնառազմական ինքնաթիռը՝ նոր սերնդի Յակ-130-ը, նախագծվել և արտադրվել է «Իրկուտ» ընկերությունում: Նախատեսված է թռչող անձնակազմի ուսուցման և նախապատրաստման համար, ինչպես նաև ռազմական կիրառության` միաժամանակ եղանակային պարզ և բարդ պայմաններում օդային և ցամաքային թիրախներ խոցելու նպատակով:

Իր թռիչքատեխնիկական և մանյովրային բնութագրով ինքնաթիռը մոտ է ժամանակակից ոչ գերձայնային արագության կործանիչների ցուցանիշներին և թույլ է տալիս պատրաստել 4+ և 5-րդ սերնդի ինքնաթիռների անձնակազմեր: Բացի այդ հարավորություն ունի վայրէջք կատարել չնախատեսված տեղանքում: Ինքնաթիռը համալրված է երկու ԱԻ-222-25 շարժիչով: Թռիչքի առավելագույն արագությունը 1.060 կմ/ժ է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---