Իսպանական Չիրիվեյա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Չիրիվեյա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին իսպանական Չիրիվեյա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնում է Voskanapat.info-ն, Չիրիվեյա քաղաքի քաղխորհրդի բոլոր չորս կուսակցությունները՝ Ժողովրդական կուսակցությունը (РР), Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը (PSOE), «Կոմպրոմիսն» (Comrpomis)ու Ձախակողմյանների միությունը (Izquierda Unida) միաձայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագիծը ներկայացրել էր Ձախակողմյանների միության մամուլի քարտուղար Ժոան Անտոնի Պերեսը, որն իր խոսքում կարևորեց, որ բոլոր ժողովրդավարական երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունն ու ստիպեն Թուրքիային ներողություն խնդրել և հատուցել այդ սարսափելի ոճրագործության հետևանքները:

Ընթացիկ ամսում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի Բետերա, Բուրխասոտի, Պինտո քաղաքները: Մարտի 26-ին իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մարտի 17-ին Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Որոշման մեջ նշված է, որ 1915-1921թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի կոտորածների և տեղահանումների մի շարք, հատկապես երիտթուրքերի ռեժիմի ընթացքում, որի ժամանակ զոհվեց 1.5 միլիոն հայ, ևս 2 միլիոնը ստիպված էին լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ամբողջ աշխարհում՝ ստեղծելով հայկական սփյուռքը: Բետերայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունները, որ կատարվեցին դրա ընթացքում: 2015-ի հունվարի 15-ին իսպանական Բուրխասոտի քաղաքային խորհուրդը ևս պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

2014-ի հունիսի 24-ին Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար տարածաշրջանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, ատալոնիան ու Բալեարյան կղզիները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---