22 տարի առաջ ազատագրվեց Քարվաճառը 2 ապրիլի 2015 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին լրանում է Քարվաճառի ազատագրման 22 տարին: Քելբաջարը կարևոր ռազմավարական կետ էր հայկական կողմի համար, որի ազատագրման արդյունքում կայուն կապ հաստատվեց Հայաստանի ու ԼՂՀ միջև, զգալիորեն կրճատվեց ճակատային գիծը՝ թիկունք ապահովելով Մարտակերտի շրջանին: 1993թ. մարտի 27-ին հայկական զորքերը սկսեցին Քելբաջարի ազատագրման գործողությունը: Մարտի 29-ին քաղաքն արդեն պաշարված էր, 3 օրում հայկական ուժերը գրավեցին շրջկենտրոնը: Քաղաքի բնակչությունը տարհանվեց ուղղաթիռներով և հեռացավ լեռնանցքներով: Ապրիլի 2-ին ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումներն արգելափակեցին Քարվաճառ-Գյանջա ճանապարհը: Ադրբեջանական բանակի 500-հոգանոց ստորաբաժանումը 8 միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ փորձեց ճեղքել շրջափակումը, սակայն 30-հոգանոց հայկական ջոկատը հետ մղեց հարձակումը: Ադրբեջանցիները մոտ 200 մարդ կորցրեցին և 3 միավոր զրահատեխնիկա: Ապրիլի 3-ին ոչնչացվեցին Քարվաճառի կրակատերը: Իսկ ապրիլի 5-ին հայկական ստորաբաժանումները դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ՝ հետ մղելով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները՝ գրավելով Քարվաճառը Գյանջային (Գանձակ) կապող խաչմերուկը: Պատահական չէ, որ մինչ Քարվաճառի ազատագրումը Մարտակերտը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ: Միայն հայկական զորամիավորումների գրագետ գործողությունների արդյունքում Քարվաճառը ազատագրվեց: Փրկվեցին Վարդենիսն ու Մարտակերտը: Ինչպես ավելի ուշ հիշում էր ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, Լաչինի և Քելբաջարի գործողություններին նախապատրաստվել հայկական ուժերը սկսել էին դեռ ձմռանը: «Թեև բանակցություններ էին ընթանում ադրբեջանական կողմի հետ, մենք գիտեինք, որ հակառակորդն ուղղակի ժամանակ է ձգում՝ պատրաստվելով վճռական հարվածի: Եվ մենք իրավացի էինք, բանակցությունները ձախողվեցին: Ադրբեջանն ուժերը կենտրոնացրեց Մարտակերտի և Ասկերանի շրջանների հյուսիսում, կենտրոնացնելով այնտեղ շուրջ 5 հազար զինվորներ, տանկեր, ծանր հրետանի: Հունվարի վերջում սկսվեցին մարտերը: Հակառակորդը 4 ինքնաթիռ էր գործարկում, որից 2-ը խփվեցին: 12 օր մարտեր էին գնում: Մեր առջև դրված խնդիրը՝ ազատագրել Մարտակերտի բարձունքները, մենք կատարեցինք 90 տոկոսով»: Քարվաճառի գործողությունն արցախյան պատերազմի բեկումնային պահերից մեկն էր: Քարվաճառը հսկայական ռազմավարական նշանակություն ունի: Այն գերակա դիրք ունի Հյուսիսային Արցախի համեմատ, թույլ տալով վերահսկել տարածքը ընդհուպ մինչև Գանձակ: Քարվաճառի գործողության հաջող ավարտից հետո ռազմաքաղաքական իրավիճակը որակապես փոխվեց: Ռազմավարական նախաձեռնությունը պատերազմում վերջնականապես անցավ Արցախին, ինչը չէին կարող չհասկանալ միջազգային հանրությունն ու գերտերությունները: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |