Առանց մաքսատուրքի ՀՀ-ին բնական գազի մատակարարումը երկարաձգելու մասին օրինագիծը ներկայացվել է Պետդումա

Առանց մաքսատուրքի ՀՀ-ին բնական գազի մատակարարումը երկարաձգելու մասին օրինագիծը ներկայացվել է Պետդումա

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել մինչև 2016 թվականը Հայաստան բնական գազի, նավթամթերքի և ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարումը երկարաձգելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկությունը տեղադրվել է խորհրդարանի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում, հաղորդում է Ria.ru-ն:

Օրենքի նախագիծը մեկ տարով՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, երկարաձգում է ներքին սպառման ծավալներով նավթամթերքի և բնական գազի, ինչպես նաև չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի ներկրումը Ռուսասատնից Հայաստան:

Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համաձայն՝ 2014 թվականին ՌԴ-ից Հայաստան է արտահանվել 1,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, 222 հազար տոննա նավթամթերք: 2014 թվականի առաջին-երկրորդ եռամսյակների ընթացքում չմշակված բնական ադամանդների մատակարարում չի իրականացվել:

2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքվել է Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում գործակցության վերաբերյալ համաձայնագիր: Նույն օրը՝ Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ, 12 համաձայնագիր ստորագրվեց, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---