Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի «բացասական» հետքը

Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի «բացասական» հետքը

PanARMENIAN.Net - Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են՝ ապրիլի 24-ին «1915-ի դեպքերի վերաբերյալ» երկրի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը բացասական հետք է թողնելու երկու երկրների հարաբերությունների վրա:

Թուրքիայի ԱԳՆ կայքը հայտնում է՝ թուրքական կողմը նշել է, որ դա բարեկամական քայլ չէ, և Թուրքիան ժխտում է իր պատմությանն ուղղված այդ զրպարտությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ն հարևան Բուլղարիայի խորհրդարանին մեղադրել է այդ հարցի առնչությամբ «Թուրքիայի մարդկային և նախաձեռնած քայլերն անտեսելու համար», գրում է Tert.am-ը:

Բուլղարիայի խորհրդարանն ապրիլի 24-ին ձայների157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ուր մասնավորապես նշված է, որ խորհրդարանը ճանաչում է1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանությունը: Բուլղարիայի խորհդարանը նաև ապրիլի 24-ը հռչակել է «Հայ զոհերի յիշատակի օր»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---