ՎիվաՍել-ՄՏՍ. Մայիսի 2-ի երեկոյան տեղի ունեցած կապի խափանումը վերացված է

ՎիվաՍել-ՄՏՍ. Մայիսի 2-ի երեկոյան տեղի ունեցած կապի խափանումը վերացված է

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կապի՝ շաբաթ (մայիսի 2) երեկոյան տեղի ունեցած խափանումը կիրակի՝ մայիսի 3-ի ժամը 02:00-ի դրությամբ վերացվել է, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել, իսկ ընկերության զանգերի կենտրոնը սովորականից մեծ թվով զանգեր է գրանցել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է. համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---