ԵՏՄ Հակամենաշնորհային օրենսգրքի մշակումը թույլ կտա նվազեցնել գները

ԵՏՄ Հակամենաշնորհային օրենսգրքի մշակումը թույլ կտա նվազեցնել գները

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունում նախատեսվում է Հակամենաշնորհային օրենսգիրք մշակել: Մայիսի 12-ին ԵՏՀ հակամենաշնորհային դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կուրիլչիկը հայտնել է լրագրողներին, որ այդ փաստաթղթի մշակումը և հաստատումը նախատեսվում է մինչև տարեվերջ: Նա նաև պարզաբանել է, որ հիմնական խնդիրը հակամենաշնորհային ուղղությամբ օրենսդրության կատարելագործումն է:

Ըստ ԵՏՀ ներկայացուցչի, Հակամենաշնորհային օրենսգիրգը կնպաստի ԵՏՀ շուկաներում գոյություն ունեցող առևտրի խոչընդոտների վերացմանը: Մասնավորապես, այս պահի դրությամբ որոշ սահմանափակումներ են պահպանվում, որոնք խոչընդոտում են ապրանքների ազատ շարժին: Հակամենաշնորհային հսկողության կատարելագործման հաշվին նախատեսվում է սատարել հայրենական արտադրողներին, ավելացնել ապրանքների տեսականին և նվազեցնել գները:

Բացի այդ, ԵՏՄ-ում կարող է ստեղծվել աշխատանքի, ապրանքների ու ծառայությունների միասնական կատալոգ, որը թույլ կտա ակտիվացնել սակարկությունների էլեկտրոնային համակարգի զարգացումը: Ըստ ԵՏՀ ներկայացուցիչ Անատոլի Ֆիլիմոնովի, առաջարկությունն արել է ՌԴ-ն: Այժմ ԵՏՀ-ն աշխատում է նաև էլեկտրոնային ստորագրության ճանաչման և պետգնումների ընդհանուր շուկայում Հայաստանի ներառման ուղղությամբ, գրում է Profi-forex.by-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) մայիսի 29-ին ազատ առևտրի մասին առաջին համաձայնագիրը կկնքի Վիետնամի հետ, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Մայիսի 29-ին միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է ստորագրել ազատ առևտրի մասին ԵՏՄ առաջին համաձայնագիրը` Վիետնամի հետ: Կցանկանայի նշել, որ բազմակողմ բանակցությունների արդյունքում փոխշահավետ պայմաններ սահմանվեցին ապրանքային շուկա դուրս գալու վերաբերյալ, որոշվեցին փոխգործակցության պարամետրերն առևտրային ծառայությունների մասով»,-հայտարարել է Նազարբաևը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---