Ալին Օհանեսյանի «Օրհանի ժառանգությունը» վեպն Amazon-ի 2015-ի ապրիլի լավագույն գիրքն է14 մայիսի 2015 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ալին Օհանեսյանի՝ Ցեղասպանության մասին պատմող «Օրհանի ժառանգությունը» վեպը ճանաչվել է Amazon-ի 2015 թվականի ապրիլ ամսվա լավագույն գիրքը: Այն նույն շարքում էր այնպիսի հեղինակավոր գրողների աշխատանքների հետ, ինչպիսին է Թոնի Մորիսոնը: Վեպն արժանացել է բարձր գնահատականների բազմաթիվ գրախոսականներում, մասնավորապես՝ New York Times, Elle, Entertainment Weekly պարբերականների կողմից, գրում է ArmenianGenocide100.org-ը: Գրքի հեղինակ Ալին Օհանեսյանն այսօր՝ մայիսի 14-ին, ներկա է գտնվելու Քեմբրիջի Porter Square Books-ում կազմակերպված միջոցառնմանը: Հայկական մշակութային հիմնադրամի և Ամարաս արվեստի դաշինքի համահովանավորությամբ՝ միջոցառումը կլինի անվճար, հաղորդում է Armenian Weekly պարբերականը: Օհանեսյանը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է, վեպը գրելու համար նա 6 տարի հետազոտություններ է անցկացրել, ճանապարհորդել է Օսմանյան կայսրության Սեբաստիա շրջանում: Վեպի սյուժեի համաձայն, գլխավոր հերոս Օրհան Թուրքօղլուն պապումահանալուց հետո վերադառնում է Սեբաստիայի շրջանի Քարոդ գյուղ՝մասնակցելու հուղարկավորությանը, և պարզում, որ իր պապը թողել էրընտանեկան տունը բոլորովին անծանոթ Սեդա Մելքոնյանին, ով ապրում է ԼոսԱնջելեսի ծերանոցում: Քեմալին է մնում մի հին լուսանկարչական ալբոմ: Աանարդարությունը շտկելու մտադրությամբ՝ Օրհանը մեկնում է Լոս Անջելես:Այնտեղ նա ոչ միայն բացահայտում է Սեդայի թաքցրած պատմությունն, այլևպարզում, որ Սեդայի անցյալն այժմ սպառնում է քանդել իր ներկան: Եթե Սեդայիպատմությունը բացահայտվեր, այն ընդմիշտ կփոխեր Օրհանի՝ ինքն իր, իրընտանիքի և իր երկրի հանդեպ վերաբերմունքը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |