Թուրքերը մտադիր են Ուրֆայի հայկական եկեղեցին զբոսաշրջային վայր դարձնել

Թուրքերը մտադիր են Ուրֆայի հայկական եկեղեցին զբոսաշրջային վայր դարձնել

PanARMENIAN.Net - Ուրֆայի շրջկենտրոնից 10 կմ հեռավորությամբ գտնվող Գերմուշի լեռների ստորոտին գտնվող հայկական եկեղեցին դիմադրում է ժամանակին, գրում է թուրքական Star կայքը: Շրջանի Մշակույթի և զբոսաշրջության վարչության տնօրենի թեկնածու Այդըն Արսլանն ասել է, որ եկեղեցին զբոսաշրջային վայր դարձնելու համար աշխատանքներ են իրականացվում, հայտնում է Tert.am-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ախոռի վերածված եկեղեցու վիճակը տեսած քաղաքացիները հայտարարել են, որ այն վնաս է հասցնում Ուրֆայի զբոսաշրջությանը: Շրջկենտրոնից 10 կմ հեռավորությամբ գտնվող եկեղեցու այցելուները նշել են, որ այն չափազանց կեղտոտ է և կենդանիների թրիքի պատճառով մտնել հնարավոր չէ։

Այն վերակառուցելու նախագիծ է ներկայացվել, և առաջիկայում դա հավանաբար տեղի կունենա: «Տարածքում նաև հնագիտական պեղումներ են իրականացվելու»,- ասել է նա:

Դաղեթեղի թաղամասի 85-ամյա նախկին թաղապետ Մանսուր Օզդեմիրն ասել է, որ տարիներ շարունակ եկեղեցին ու հարակից կառույցները պահպանել է փորձել, սակայն գանձ որոնողները փոսեր են փորել՝ վնասելով եկեղեցին:

Նախկին թաղապետը նշել է, որ առաջ որոշ հայ ընտանիքներ են եղել շրջանում, սակայն նրանք ավելի ուշ նախընտրել են գնալ Սիրիայում գտնվող իրենց ազգականների մոտ:

Օզդեմիրը նշել է, որ տարիներ շարունակ փորձել են պահպանել եկեղեցին, սակայն դա հնարավոր չի եղել, քանի որ այն գյուղից դուրս է գտնվում:

Ավելի վաղ Hye Tert-ը գրել էր, որ Ուրֆա շրջանի Գերմուշ գյուղում գտնվող հայկական եկեղեցու վիճակն այցելուների զայրույթի պատճառն է դարձել: Ո՛չ զբոսաշրջության վարչությունը, ո՛չ քաղաքապետարանը եկեղեցին զբոսաշրջիկների այցելության վայր դարձնելու համար ոչ մի քայլ չեն ձեռնարկում։

Պատմական Խարբերդ քաղաքում գտնվող կիսավեր բողոքական հայկական եկեղեցին պատրաստվում են քանդել և տեղում հյուրանոց կառուցել: Այն ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում:19-րդ դարավերջին կառուցված եկեղեցին Ցեղասպանությունից հետո անխնամ մնացած այլ եկեղեցիների նման երկար ժամանակ օգտագործվել է տարբեր նպատակներով: Հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ալյուրի ֆաբրիկա, այնուհետև մատնվել անտերության: Մի որոշ ժամանակ այստեղ է կազմակերպվել շաբաթական տոնավաճառը, այնուհետև օգտագործվել է որպես ոչխարների գոմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---