Վարչապետն առնվազն 2-3 % տնտեսական աճ է կանխատեսում տարեվերջին21 մայիսի 2015 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական աճը 2015-ին Հայաստանում կկազմի առնվազն 2-3 % , կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն ասաց, որ տնտեսական ակտիվություն կա: «Հիմա ես համոզված եմ, որ 2-3 % տնտեսական աճ ունենք չորս ամսով և դատարկ խոսակցություններին պիտի վերջ տրվի: Որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ ուզում են, որ կառավարությունը ձախողվի, տնտեսական անկում լինի, ես համոզված եմ, որ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ»,- ասել է նա: Վարչապետը շեշտեց, որ այս ամիսների ընթացքում իրականացվող ծրագրերն ու հաշվարկները դրա մասին են վկայում: «Մենք կանխատեսել ենք միջնաժամկետով 2015 թվականի համար 1 տոկոս տնտեսական աճ, բայց վստահ եմ, որ ավելին է լինելու՝ 2-3 տոկոս է լինելու: Եթե այն ծրագրերը, որ պլանավորել ենք այս տարի իրականացնելու, ես համոզված եմ, որ մեր բյուջեում դրված 4.1% տնտեսական աճը փորձելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ թվերն ապահովենք: Հասկանալի է, որ կան տարածաշրջանային պրոբլեմներ, բայց դա հիմք չէ, որ մենք չփորձենք ամեն ինչ անել, որ տնտեսական աճ արձանագրենք մեր երկրում: Սա է մեր մոտեցումը»,- ասաց նա, հայտնում է Tert.am-ը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2015-ի հունվար-ապրիլին աճել է 2,7 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ պետբյուջեի, ՀՆԱ աճը ՀՀ-ում 2015-ին ծրագրված է 4,1%,իսկ գնաճը` 4% (±1,5%): ԿԲ-ն գնահատում է երկրի տնտեսական աճը 0,4%-2% սահմանում: Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների հրապարակած զեկույցում ասվու է, որ առաջիկա մեկուկես տարիներին տնտեսական ակտիվության անկումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կշարունակվի: Տնտեսական անբարենպաստ միջավայրի գլխավոր պատճառները, ըստ Հիմնադրամի մասնագետների, երկուսն են` միջազգային շուկայում նկատվող նավթի գնի անկումն ու Ռուսաստանում առկա ճգնաժամը: Զեկույցից պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի՝ տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող ութ երկրների շարքում անգամ Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ դրանցից միակն է լինելու, որտեղ 2015-ին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկում է արձանագրվելու` շուրջ մեկ տոկոսի չափով: «2016-ին ևս իրական ՀՆԱ-ի ծավալների աճ Հայաստանում չի լինի: Կանխատեսվում է զրոյական ցուցանիշ», - պնդում են զեկույցի հեղինակները: Գնաճի տեմպերը Հայաստանում առաջիկայում ևս բավական տպավորիչ են լինելու, նշում են են զեկույցի հեղինակները: Սպառողական գների աճը 2015 թվականին կկազմի 6,4 տոկոս` 2014 թվականի 3 տոկոսի դիմաց: 2016-ին, ըստ Հիմնադրամի փորձագետների, գնաճի տեմպերը փոքր-ինչ կնվազեն` կազմելով շուրջ 4 տոկոս: Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները նաև արձանագրում են, որ առաջիկայում Հայաստանի տնտեսություն ավելի քիչ գումար մուտք կգործի մասնավոր տրանսֆերտների տեսքով, իսկ նավթի գնի անկումը լուրջ դրական ազդեցություն հազիվ թե ունենա` նախևառաջ տնտեսության կառուցվածքի և դրամի փոխարժեքի անկման պատճառով: «Ռուբլու հետագա թուլացումը է՛լ ավելի կնվազեցնի Ռուսաստանից ուղարկվող դրամական փոխանցումների արժեքը: Դա նախևառաջ վերաբերում է Հայաստանին, ինչպես նաև Տաջիկստանին և Ղրղըզստանին», - նշում են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները: Ինչ վերաբերում է միջազգային շուկայում նավթի գնի նվազմանը և դրա հնարավոր ազդեցությանը դիտարկվող երկրների տնտեսությունների վրա, զեկույցի հեղինակները նշում են. - «Հայաստանում և Ղրղըզստանում նավթի գնի անկման հնարավոր դրական ազդեցությունը չեզոքացվում է տարադրամների արժեզրկման և մրցակցության ցածր մակարդակի պատճառով»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Աղդամի ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է աշխատանքը Ըստ Թուրքիայի ՊՆ–ի, կենտրոնի փակման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի և ՌԴ հետ համագործակցությամբ Կկրճատվի հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակաները ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա |