Միջազգային աստղագիտական 10 խոշոր գիտաժողով կանցկացվի 2016 թվականին

Միջազգային աստղագիտական 10 խոշոր գիտաժողով կանցկացվի 2016 թվականին

PanARMENIAN.Net - Միջազգային աստղագիտական միությունն իր գործադիր կոմիտեի նիստում հաստատել է 2016թ․ գիտաժողովների ցանկը։ Դրանք աստղագիտական աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներն են և նվիրված են աստղագիտության և աստղաֆիզիկայի զանազան բնագավառներին։

Հայաստանը միշտ բավական ակտիվ է եղել Միության գիտաժողովների կազմակերպման հարցում․ այստեղ անցկացվել է 6 գիտաժողով 1966, 1986, 1989, 1998, 2001 և 2013 թվականներին։ Հատկանշական է, որ այդ հեղինակավոր միջոցառումներից վերջին 3-ը հայ աստղագետները կարողացել են կազմակերպել նաև Վիկտոր Համբարձումյանից հետո։ Դրանք նվիրված են եղել ակտիվ գալակտիկաներին և անկայուն աստղերին։

Մարտի 14-18-ին Տոլեդոյում՝ Իսպանիա կանցկացվի գիտաժողով «Գալակտիկաների ծայրամասերի ձևավորումն ու էվոլյուցիան» թեմայով։ Հուլիսի 18-22-ին Քերնսում՝ Ավստրալիա՝ «Գալակտիկայի կենտրոնի բազմալրաբեր աստղաֆիզիկան» թեմայով միջազգային գիտաժողով։

Մյուսների թվում են «Մոլորակային միգամածություններ․աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի բազմալիքային ուսումնասիրություններ» (հոկտեմբերի 10-14, Պեկին, Չինաստան), «Նոր սահմաններ սև խոռոչների աստղաֆիզիկայում» (սեպտեմբերի 12-16, Լյուբլյանա, Սլովենիա), «Աստղաինֆորմատիկա» (AstroInfo16) (սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 4, Սորենտո, Իտալիա), «Աստղագիտական կրթության հետազոտություն՝ հեռուն տանող ազդեցություններև ապագա ուղղություններ» (հոկտեմբեր 4-7, Հայդելբերգ, Գերմանիա), «Արեգակի մթնոլորտի նուրբ կառուցվածքը և դինամիկան» (հոկտեմբերի 9-13, Կարտախենա դե Ինդիաս, Կոլումբիա), «Ակտիվ աստղերի շուրջ բնակվելը» (հոկտեմբերի17-21, Մարեսիաս, Բրազիլիա), «Զանգվածեղ աստղերի կյանքն ու մահը» (նոյեմբերի 28 –դեկտեմբերի 2, Օուքլենդ, Նոր Զելանդիա) և «Աստղաչափությունը և աստղաֆիզիկան Գայայի երկնքում» (դեկտեմբերի 5-9, Նիցա, Ֆրանսիա) թեմաներով գիտաժողովները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---