Հայերին վիրավորելու համար ԱՄՆ պետդեպը քննադատել է Թուրքիայի նախագահին 5 հունիսի 2015 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմավարական հաղորդակցումների գծով գլխավոր խորհրդական Մարի Հարֆը սուր քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Նա մանավորապես քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը , որում վերջինս հայերի, համասեռամոլների և լրագրողներին հասցեին վիրավորանքներ էր հնչեցրել: ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչն անհանգստացնող է որակել այն հանգամանքը, որ կառավարությունը սահմանափակում է երկրում մտքի ազատությունը: «Կոչ ենք անում թուրք պաշտոնյաներին պահպանել ժողովրդավարական արժեքները, այդ թվում՝ դատական համակարգի անկախությունը, խոսքի ազատությունը, մեդիա և տեղեկատվական հասանելիությունը»,-ասել է Մարի Հարֆը: Թուրքական Haberler լրատվական կայքին հղումով Ermenihaber-ը գրում է՝ սպասվում է, որ Էրդողանն անպայման կարձագանքի ամերիկացի պաշտոնյայի այս հայտարարությանը: Մայիսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել էր վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարություններին, ըստ որոնց Թուրքիայի ընդդիմությունը դաշինք է կազմել «զուգահեռ կառույցի» (Գյուլենական շարժման) հետ, ինչպես նաև կապեր ունի հայկական լոբբիի հետ: «Այս պահին ընդդիմությունը կապեր ունի անջատողական կազմակերպությունների ու հայկական լոբբիի հետ: Այդ մասին մենք տեղեկություններ և նույնիսկ փաստեր ունենք»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը հաճախ է մեղադրում ընդդիմությանը «զուգահեռ կառույցի» ու հայկական լոբբինգի հետ համագործակցելու մեջ: Էրդողանի ելույթից օրեր առաջ էլ Դավութօղլուն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշին մեղադրել էր արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո հաշտության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ: Դավութօղլուն հայտարարել էր նաև, որ Դեմիրթաշը պետք է քուրդ ժողովրդին բացատրություն տա, թե հայկական սփյուռքի հետ ինչ սակարկումների մեջ է մտել: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |