ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրումն ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրումն ամբողջ աշխարհում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետդեպարտամենտը տեղեկացրել է, որ վիզաների ու արտասահմանյան անձնագրերի տրամադրումն ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների դեսպանատներում ժամանակավորապես դադարեցվել է:

Ինչպես նշում է Interfax-ը, տեղի ունեցածը պայմանավորված է տեխնիկական անսարքություններով: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարածած հաղորդագրությունում բացատրել է, որ անսարքության հնարավոր պատճառ կարող է լինել դեսպանատների ու հյուպատոսարանների տվյալների բազան պահող սարքավորման աշխատանքի խափանումը, հայտնում է Tert.am-ը:

Չի բացառվում, որ հունիսի 9-ից հետո դիմում ներկայացրած անձինք բախվեն փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ուշացումների խնդրին:

Նման իրավիճար էր ստեղծվել նաև 2014-ի հուլիսին, երբ կրկին դադարեցվեց ԱՄՆ վիզաների տրամադրումը:

Նախորդ անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն տեխնիկական անսարքություններ էր արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել էին մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում: Խնդիրը գլոբալ էր և կախված չէր որևէ երկրից կամ մուտքի արտոնագրի կատեգորիայից: ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները հայտարարել էին, որ անձնագրերը մուտքի արտոնագրերի հետ կվերադարձվեն հենց որ նշված խնդիրը շտկվի:

Ավելի ուշ Պետդեպարտամենտում պարզաբանեցին, թե ինչով էին պայմանավորված անսարքությունները: Դա տվյալների մշակման համակարգի գլոբալ խնդիր էր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---