ՀՀ արդարադատության նախարարը հրաժարական է տվել

ՀՀ արդարադատության նախարարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել: Սերժ Սարգսյանը՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշել է ազատել Մանուկյանին նախարարի պաշտոնից, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Մանուկյանը կրթությամբ իրավաբան է: 1993-1995 թթ. աշխատել է որպես ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարի օգնական, 1995-1995 թթ. եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1995-1996 թթ՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետ:

1996-1997 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետի պաշտոնը, համատեղության կարգով նաև ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետ էր: 1998-1999թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ինչպես նաև նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամ:

1999-2001թթ. զբաղեցրել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի,2001-2005թթ.՝ՀՀ տնտեսական դատարանի նախագահի,2005-2012թթ.՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաժտոնը: 2011- 2014թթ. եղել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

ՀՀ նախագահի 2014-ի ապրիլի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---