Ստերլիգով. Ադրբեջանը դե յուրե ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Ստերլիգով. Ադրբեջանը դե յուրե ճանաչել է ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - ԼՂՀ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը ռուսական Vk.com սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ իր հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելով՝ Ադրբեջանը դե յուրե ճանաչել է Արցախի անկախությունը:

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Ստերլիգովի միջազգային հետախուզում է հայտարարել Ինտերպոլի գծով` Լեռնային Ղարաբաղում գործունեության համար: Ինչպես ասվում է այդ երկրի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ, «Գերման Ստերլիգովի ընկերությունների խմբի» տնօրենների խորհրդի ղեկավար Ստերլիգովն ու մյուս անձիքն «ապօրինի հատել են Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը և ժամանել գրավյալ տարածքներ` պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր հնչեցնելով

Ըստ գործարարի՝ Ադրբեջանի օրենսդրությամբ հանցագործություն կատարած անձի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվել կարող է միայն այն դեպքում, եթե տվյալ անձն իրենց երկրից դուրս է: Այսպիսով, Ադրբեջանը հրապարակային միջազգային մակարդակով ճանաչել է, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի տարածք չէ:

Ստերլիգովը նաև ողջունել է Ադրբեջանի ղեկավարությանը և գոհունակություն հայտնել, որ իր «համեստ անձն իրավաբանական առիթ է դարձել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու, ինչպես նաև հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև դրական հարաբերություններ ստեղծելու համար»:

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Ստերլիգովն ընտնիքի հետ փակել է Սլոբոդայում իր տան դռներն ու բնակություն հաստատելու համար մեկնել Լեռնային Ղարաբաղ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---