Վաղը կմեկնարկեն Երեւանի 2788-ամյակին նվիրված միջոցառումները12 հոկտեմբերի 2006 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-14-ին Երեւանում տեղի կունենան հայոց մայրաքաղաքի 2788-ամյակին նվիրված միջոցառումները: Ինչպես ավելի վաղ լրագրողներին է հայտնել քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանը, տոնակատարության օրերին բարեկամական այցով Երեւան կժամանեն 10 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից: Ըստ Կ.Մովսիսյանի, պատվիրակություննրը ներկայացված կլինեն քաղաքապետների մակարդակով, իսկ մի շարք դեպքերում նաեւ վարչապետների մակարդակով: Ինչպես նշել է Կ.Մովսիսյանն, այս տարի քաղաքի հիմնադրման 2788-ամյակին նվիրված տոնակատարություններն կանցնեն առանձնահատուկ շուքով եւ լի կլինեն անակնկալներով: Նա նաեւ նշեց, որ տոնակատարությունը կանցնի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անձնական վերահսկողության տակ: Տոնակատարության հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ փակումը կլինի հոկտեմբերի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |