Պակիստանը մտադիր է համաձայնագիր կնքել ԵՏՄ հետ. Այն կխթանի տնտեսական գործակցությունը

Պակիստանը մտադիր է համաձայնագիր կնքել ԵՏՄ հետ. Այն կխթանի տնտեսական գործակցությունը

PanARMENIAN.Net - Պակիստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը կխթանի տնտեսական փոխգործակցությունը: Նման կարծիք է հայտնել Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը ղազախական «Էքսպրես-Կ» թերթին տված հարցազրույցում:

«Պակիստանը մտադիր է Առևտրի ազատ գոտու մասին համաձայնագիր ստորագրել ԵՏՄ հետ: Դա կնպաստի արդյունավետ գործակցությանը: Ղազախստանը, լինելով այդ միության ակտիվ անդամ, կարող է շատ օգտակար լինել այս հարցում»,-ասել է նա: Բացի այդ, ըստ Շարիֆի, Ղազախստանի անդամակցումն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դրական կանդրադառնա ղազախա-պակիստանյան ապրանքաշրջանառության վրա:

Ըստ Պակիստանի վարչապետի, Պակիստանի և Ղազախստանի երկկողմ գործակցության զարգացման ևս մեկ ուղղություն կարող է լինել «պակիստանա-չինական տնտեսական միջանցքը»: «Պակիստանը միշտ ձգտել է զարգացնել կապերը Կենտրոնական Ասիայի հետ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ:

Մայիսի 25-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի նախագծին:«Համաձայնագրի իրագործումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառությանը և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵՏՄ միանալու խնդիրը»,-ասվում է փաստաթղթին կից տեղեկանքում:

Չինաստանը ևս շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է ԵՏՄ անդամ երկրների համար: Եգիպտոսի իշխանությունները ևս հայտ են ներկայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ առևտրի ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ:

Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է կայացրել ԵՏՄ և Իրանի միջև Առևտրի ազատ գոտու (ԱԱԳ) ստեղծման նպատակահարմարությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---