ԵԽ փոխնախագահ. ԵՄ հետ նոր պայմանագրով ՀՀ-ն հավասարակշռություն կպահպանի Մոսկվայի և Բրյուսելի միջև 8 սեպտեմբերի 2015 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ԵՄ հետ ստորագրվող ցանկացած համաձայնագիր ՀՀ իշխանություններին թույլ կտա հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Բրյուսելի միջև: Այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ տեղեկացնելով, որ Լյուքսեմբուրգի նախագահության կողմից պատրաստվող Եվրամիություն-Հայաստան գործակցության նոր տեսակի փաստաթուղթը Եվրոպական խորհրդարանը դեռևս չի ստացել: Եվրամիությունը Հայաստանի ու Բելառուսի հետ գործակցության համաձայնագրերի նոր տարբերակ է պատրաստում: Սեպտեմբերի 5-ին նման հայտարարութուն է արել Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը ԵՄ անդամ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպումից հետո: Նոր համաձայնագիրը Հայաստանն ավելի քիչ կկապի ԵՄ-ին, քան Ասոցացման համաձայնագիրը, որից ՀՀ-ն հրաժարվել էր 2 տարի առաջ: Այդ համաձայնագրով «մաքսային արտոնություններ չեն լինելու»: Նախագիծը, ըստ պաշտոնյայի, մշակման փուլում է: «Հայաստանը պետք է ստորագրի այս փաստաթուղթը, որովհետև ԵՄ–ի հետ յուրաքանչյուր համաձայնագիր բարենպաստ է Երևանի համար. այն տրամադրում է իշխանության հավասարակշռություն, բալանս՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև», - ասել է Չարնեցկին, մեջբերում է Tert.am-ը: Եվրամիությունում նախագահող Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել էր, որ համաձայնագրերի նոր տարբերակը Հայաստանը ԵՄ-ին ավելի պակաս չափով կմիավորեն, այսինքն՝ կունենա ավելի ցածր մակարդակ, քան Ասոցացման համաձայնագիրը: «Արևելյան գործընկերություն» նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորութուն, այլ ուղղված է Եվրամիության քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեքը ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որն արդեն վավերացվել է ԵՄ անդամների մեծամասնության կողմից: Մինչդեռ միաժամանակ Հայաստանն ու Բելառուսը ԵՏՄ անդամ պետություններ են: «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |