Սեկուտա. ԼՂՀ հակամարտության կողմերի համար պետք է բանակցելու պայմաններ ստեղծել

Սեկուտա. ԼՂՀ հակամարտության կողմերի համար պետք է բանակցելու պայմաններ ստեղծել

PanARMENIAN.Net - Այժմ քայլեր են ձեռնարկվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը մյուս համանախագահների հետ միասին լուրջ աշխատանք է կատարում այդ ուղղությամբ: «ՄԱԿ ԳՎ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Աշխատանքնը շարունակվում է նաև մյուս ուղղություններով: Պարոն Ուորլիքը (ԱՄՆ համանախագահ) հուլիսին այստեղ հանդիպել է պարտադրված վերաբնակների հետ` խոսքը հակամարտության պատճառով տուժած մարդկանց մասին է: Խնդիրը լուծելու համար հարկավոր է քայլեր ձեռնարկել»:

Անդրադառնալով նախարարների Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը` դեսպանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի համար պետք է պայմաններ ստեղծել բանակցությունները շարունակելու համար, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Մինչդեռ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան կարագվորմանը, հայտարարել է. «Ինչպես գիտեք, Ռուսաստանն ակտիվ ներգրավվածություն ունի հակամարտության կարգավորման գործընթացին: Մենք խաղաղ գործընթացի պատասխանատու մասնակիցներն ենք: Ուստի, կանենք անհրաժեշտը մոտեցնելու համար ղարաբաղյան թնջուկի հանգուցալուծումը»:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ հանդիպելու է հայ պաշտոնակցի հետ Նյու Յորքում սեպտեմբերի 24-25-ը կայանալիք ՄԱԿ ԳՎ նստաշրջանի ընթացքում:

Երևանն, իր հերթին, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց հաղորդագրությունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպման վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---