Աղբյուր. Թուրքական արխիվները բաց են միայն հօգուտ պետշահերի աշխատող հետազոտողների համար 5 հոկտեմբերի 2015 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Հայերի, ասորիների ցեղասպանության մասին նյութերի հասանելիության տեսակետից թուրքական արխիվների բաց լինելու մասին պնդումները հեռու են իրականությունից: Այս մասին գրում է Devrimcikaradeniz.com կայքը։ «Այո՛, արխիվները բաց են, սակայն միայն թուրքական պետական շահերի համար աշխատող հետազոտողների համար», - կայքին հղումով գրում է Tert.am-ը: Թուրքական արխիվներ մտած մի քանի հոգուց մեկն էլ Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանն է: Սակայն նա էլ չափազանց սահմանափակ բաներից է կարողացել օգտվել: Իր հոդվածներից մեկում Սարաֆյանը գրում է. «Արխիվների պաշտոնյաներն իրավունք ունեն առգրավել բոլոր փաստաթղթերը և միայն որոշներն են թույլ տալիս ուսումնասիրել։ Փաստաթղթերի պարունակությունը նախ կարդում են՝ ուսումնասիրողին տրամադրելուց առաջ, և արխիվի աշխատակիցն է որոշում՝ նյութերը հանձնե՞լ հետազոտողին, թե՞ ոչ»: Սարաֆյանը Թուրքիայից հեռանալուց կարճ ժամանակ անց «պերսոնա նոն գրատա»՝ «անցանկալի անձ» հայտարարվեց, չեղարկվեց նաև նրա թուրքական վիզան, հիշեցնում է կայքը։ Եթե Թուրքիային մեղադրում ենք արխիվները չբացելու համար, այդ դեպքում ցեղասպանության մասին այդքան բան որտեղի՞ց գիտենք, գրում է լրատվամիջոցը։ Պատասխանը հետևյալն է. Թուրքիայի արխիվներին հասնել ու ուսումնասիրել չենք կարողանում, սակայն Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու այլ երկրների արխիվները կարողացել են մեկտեղել (նկատի ունենալով հայկական կողմին-Խմբ.)։ Եթե ոմանք Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Ամերիկայի փաստաթղթերը ռազմական քարոզչություն կոչելով փորձեն շրջանցել, Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի մոտ առկա փաստաթղթերի վերաբերյալ նման պնդումներ անելը շատ ծիծաղելի կլիներ։ Դրանց ի հավելումն, առկա են նաև Շվեդիայի նման անկողմնակալ երկրի արխիվները, որտեղ ցեղասպանության պատմական իրողությունը հաստատող անթիվ փաստաթղթեր կան։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը |