Հայ գործարարներն Իրանում կուսումնասիրեն գործակցության զարգացման հեռանկարները

Հայ գործարարներն Իրանում կուսումնասիրեն գործակցության զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայկական 40 ընկերության ներկայացուցիչների պատվիրակությունը կայցելի Իրան ուսումնասիրելու համար երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման հեռանկարները:

Այդ մասին, ըստ Tehran Times-ի, հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ հանդիպմանը: Պատվիրակության այցը տեղի կունենա նոյեմբերի 9-ին: Պատվիրակության կազմում կլինեն բանկային և ֆինանսական ոլորտների, ՏՏ ձեռնարկությունների, գյուղոլորտի, արդյունաբերության և ոսկերչական ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

«Իրանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսակետից»,-ասել է Թումանյանն` ընդգծելով, որ Երևանը կամրապնդի կապերը Թեհրանի հետ, հայտնում է Tehran Times-ը:

Դեսպան Թումանյանը կարևորել է Իրանի առևտրի պալատի դերը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, փոխադարձ ներդրումային ծրագրերի իրականացման գործում և նշել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից, ինչպես նաև Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո, նոր հնարավորություններ են ստեղծվել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ջալալալփուրն իր հերթին կարևորել է իրավաբանական խոչընդոտների հաղթահարումը երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հարցոմ: Մոհսեն Ջալալփուրը կարևորել է հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերություների հետագա զարգացումն ու առավել խորացումը՝ ընդգծելով, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ հանքարդյունաբերության, զբոսաշրջության, արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությամբ:

Ըստ Իրանի վիճակագրական ծառայության, Հայաստանը 6 ամսվա տվյալներով 23-րդն է ոչ նավթային ոլորտներում ներմուծման ծավալով: Իրանական ոչ նավթային արտահանումը Հայաստան կազմել է 63,8 մլն դոլար, ներմուծումը Հայաստանից` 5,4 մլն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---