ՄԻԵԴ. Ադրբեջանը €30.000 կվճարի 2010-ի ընտրություններում ընդդիմադիրների իրավունքները խախտելու համար![]() 12 հոկտեմբերի 2015 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գահրամանլին և այլք ընդդեմ Ադրբեջանի» գործով դատավճիռը, որտեղ միաձայն եկել է եզրակացության, որ 2010-ի խորհրդարանական ընտրությունները ընթացել են ազատ ընտրությունների իրավունքի (ՄԻԵԿ արձանագրություն 1, հոդված 3) համակարգված խախտումներով, իսկ Ադրբեջանի ընտրական համակարգը չունի անհրաժեշտ անկախություն: ՄԻԵԴ-ը գտել է, որ այդ թվում միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցների վրա հիմնված դիմումատուների բողոքները ազատ և արդար ընտրությունների կազմակերպման հարցում իշխանությունների թերացումների վերաբերյալ հիմնավոր են, իսկ ազգային դատարանները չեն կարողացել պատշաճ կերպով ներպետական օրենսդրության սահմաններում պաշտպանել ընդդիմադիր թեկնածուների իրավունքները, գրում է Panorama.am-ը: Դատարանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «ընտրությունների կազմակերպման և անցկացման ենթատեքստում լուրջ վերաբերմունք դրսևորել միջազգային կազմակերպությունների գնահատականների և առաջարկությունների նկատմամբ, որոնք նախկինում դիտարկել են մի շարք ժողովրդավարական չափանիշերի ոտնահարումներ»: ՄԻԵԴ-ը «Գահրամանլին և այլք ընդդեմ Ադրբեջանի» գործով սահմանել է, որ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է գանգատը ներկայացրած ընդդիմադիր երեք թեկնածուից յուրաքանչյուրին վճարել 10.000 եվրո գումար: Դիմումատուները իրենց բողոքում կառավարությունից պահանջել էին €30.000 ՝ նախընտրական քարոզչարշավի ծախսերի, և €100.000 ոչ նյութական վնասների հատուցում: Հաջորդ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում տեղի են ունենալու նոյեմբերի 1-ին: ԵԱՀԿ խորհրդարանական վեղաժողովը դիտորդներ չի ուղարկելու նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս որոշումն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվան: Կաներվան նման որոշում է կայացրել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ընտրություններին նույնպես դիտորդներ չի ուղարկում: «Ադրբեջանի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել մեր ԵԱՀԿ ավանդական գործընկերոջ՝ ԺՀՄԻԳ-ի աշխատանքներում: Որպես արդյունք՝ ԺՀՄԻԳ-ը ստիպված է եղել չեղարկել դիտորդական այցելությունն Ադրբեջան: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե այս պայմաններում մենք նույնպես չմասնակցենք Ադրբեջանի ընտրություններին», - ասել է նա: Որոշումը սեպտեմբերի 23-ին հաստատել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը: Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։ Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Կարդացեք նաև՝ Ընտրությունների նախաշեմին Ադրբեջանից արտաքսվել են Amnesty International-ի աշխատակիցները Politico. Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |