ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կգլխավորի ԵՏՀ-ն16 հոկտեմբերի 2015 - 16:49 AMT PanARMENIAN.Net - 2016-ի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության նախագահությունը կստանձնի Հայաստանը, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՏՄ հոկտեմբերի 16-ի նիստում, հայտնում է Ինտերֆաքսը: Լուկաշենկոն նշել է, որ Սարգսյանի թեկնածությունը ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանությունը: «Նրա թեկնածությանը հավանություն է տվել ՌԴ նախագահը, նա աշխատել է Սարգսյանի հետ, ասում են, շատ փորձառու, առաջատար մասնագետ է»,-ասել է Բելառուսի նախագահը: Այժմ ԵՏՀ-ն գլխավորում է ՌԴ-ն ներկայացնող Վիկտոր Խրիստենկոն: ԵՏՄ-ում այժմ նախագահում է Բելառուսը: Լուկաշենկոն հայտնել է նաև, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերին Մոսկվայում: Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ՀՀ գործող դեսպանն է: Նշանակվել է այդ պաշտոնում 2014-ին: 2008-2014 թթ. Սարգսյանը եղել է Հայաստանի վարչապետը, 1998-2007 թթ. ղեկավարել է ՀՀ Կենտրոնական բանկը: 1993-1995 թթ. եղել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահը: Սարգսյանը տնտեսական գիտությունների թեկնածու է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |