Թբիլիսիի Սբ Գևորգ եկեղեցին կվերաբացվի28 հոկտեմբերի 2015 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին կկայանա Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման և վերաբացման արարողությունը՝ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, վերանորոգման ծրագիրը ֆինանսավորողների մասնակցությամբ: 13-րդ դարի բացառիկ տաճարի վերանորոգման նախագիծը մեկնարկել է 2012-ին, այն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է, որը ստացել է Հայաստանի և Վրաստանի իշխանությունների աջակցությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը, գրում է Aravot.am-ը: Եկեղեցու վերականգնման նախաձեռնությունը պատկանում է IdeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին, տաճարը վերականգնվել է բարերարների նվիրատվություններով, հիմնական դոնորներն են՝ Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաև Վարդանյանների ընտանիքը: Սբ Գևորգը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, ժամանակին եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 14-15 դարերում եկեղեցու գրատանը բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, որոնք ներկայումս պահվում են Մատենադարանում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա |