ԵՄ անդամ երկրները կօգնեն Ֆրանսիային ԻՊ դեմ պայքարում

ԵՄ անդամ երկրները կօգնեն Ֆրանսիային ԻՊ դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարները բավարարել են Ֆրանսիայի օգնության խնդրանքը։ Նման որոշում է կայացվել Բրյուսելում տեղի ունեցած նախարարների հանդիպմանը։

Ֆրանսիան դիմել է համաձայն Լիսաբոնյան համաձայնագրի, ըստ որի՝ «եթե անդամ պետությունը զինված ագրեսիայի զոհ է դառնում իր տարածքում, մյուս անդամ պետությունները պարտավոր են օգնություն և օժանդակություն ցուցաբերել հնարավոր բոլոր միջոցներով»։

Երկրի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը մասնավորապես խնդրել է աջակցել Ֆրանսիային Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Նոյեմբերի 14-ի վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ էին դնում՝ հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

Կարդացեք նաև՝ ԶԼՄ-ներ. Հարազատները հաստատել են 17-ամյա հայուհու մահվան փաստը փարիզյան ահաբեկչության ժամանակ

Մեծ Բրիտանիան կարող է կրկին միանալ ԻՊ դեմ ռազմական գործողություններին

Ֆրանսիայի օդուժն առաջին հարվածներն է հասցրել ԻՊ դիրքերին Փարիզի ահաբեկչություններից հետո

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---