ՀՀ-ում կարող է ծովախեցգետնի արտադրություն հիմնվել

ՀՀ-ում կարող է ծովախեցգետնի արտադրություն հիմնվել

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 27-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Կարապետյանի խոսքով՝ վերջին տարիներին հարևան Իրանի հետ հատկապես գյուղատնտեսության բնագավառում ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ:

Ընդգծելով, որ գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի և Իրանի միջև դեռևս առկա է չօգտագործված ներուժ` փոխգործակցության հեռանկարային ճյուղերի թվում, նախարարը, մասնավորապես, մատնանշել է անասնապահությունը` հատկապես ոչխարաբուծությունը և թռչնաբուծությունը, համատեղ ջերմոցային տնտեսությունների հիմնման հնարավորությունը, ինչպես նաև կարևորել է ոռոգման ոլորտում կաթիլային համակարգի ներդրման և հակակարկտային ցանցերի արտադրության ոլորտում երկկողմ գործակցության զարգացումը:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում ծովախեցգետնի արտադրություն հիմնելու հնարավորությունը` Եվրասիական տնտեսական միություն արտահանելու հեռանկարով, որտեղ այս մթերքն ունի մեծ պահանջարկ:

Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, իր հերթին, նշել է, որ Իրանը կարող է արդյունավետ գործակցել Հայաստանի հետ նաև սերմարտադրության և ծաղկի արտադրության, ինչպես նաև ծառերի սորտերի բարելավման ոլորտներում:

Հանդիպման ընթացքում Կարապետյանն առաջարկել է նաև Հայաստանում և Իրանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-համաժողովներ, որոնք հնարավորություն կընձեռեն հայ և իրանցի գործարարներին ծանոթանալ երկու երկրներում արտադրվող պարենային արտադրանքին և լրացուցիչ խթան կհանդիսանան երկկողմ կապերի աշխուժացման համար:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր իրանցի գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---