Կասպերսկի. ՀՀ-ն ՏՏ ոլորտում առաջընթացի մեծ ներուժ ունի30 նոյեմբերի 2015 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում (ԵԿՏԱ) կայացած սեմինարով մեկնարկել է համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության New Generation խորագրով սեմինարների շարքը։ Այն նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին կշարունակվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում և Երևանի պետական համալսարանում, հայտնում են Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության ներկայացուցչությունից: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015-ի մրցանակին արժանացած «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին նշում է. «Հայաստանն ունի ՏՏ ոլորտում հետագա առաջընթացի մեծ հնարավորություններ։ ՏՏ միջազգային շուկայում դիրքերն ամրապնդելու համար երկիրը պետք է մեծացնի որակյալ մասնագետների թիվը՝ կրթական, համալսարանական ծրագրերի զարգացման միջոցով»։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի խոսքով՝ Երևանի համալսարաններում անցկացվող սեմինարների նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, համակարգչային անվտանգության ոլորտի ապագա մասնագետներին արդիական գիտելիքների փոխանցումն է։ «Համակարգչային անվտանգության միջոցների կիրառումը հաճախ պահանջում է անհատական մոտեցում. յուրաքանչյուր կազմակերպություն ունի համակարգչային անվտանգության իր խնդիրները, որոնց ամբողջական լուծման համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ ուսանողները՝ ապագա մասնագետները, ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության լավագույն փորձագետներից»,- նշում է Կարապետյանը։ Սեմինարների ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ, Ռուսաստանյան հետազոտական կենտրոնի ղեկավար և Հակավիրուսային վերլուծաբանների ամենամյա համաժողովների (Security Analyst Summit) կազմակերպիչ Սերգեյ Նովիկովը ներկայացնում է հետևյալ թեմաները՝ 1. Ներածություն։ Ընկերության մասին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնական միտումները 2. Համակարգչային սպառնալիքներ։ Երեկ, այսօր, վաղը 3. Մասնավոր տվյալների պաշտպանություն (Privacy): Խորհուրդներ և հանձնարարականներ։ ԵԿՏԱ-ում կայացած սեմինարի ընթացքում Սերգեյ Նովիկովը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին։ Կարդացեք նաև՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը՝ Եվգենի Կասպերսկուն Կասպերսկի. Աշխարհը գնալով ավելի խոցելի է դառնում կիբերահաբեկչության տեսակետից Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |