«Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ» գիրքի շնորհանդեսը՝ Ստամբուլում 1 դեկտեմբերի 2015 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի լրագրող, գրող Յուրգեն Գոդշլիգը դեկտեմբերի 2-ին Ստամբուլում կներկայացնի իր «Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ» գիրքը: Թուրքական «Demokrat haber»լրատվական կայքը տեղեկացնում է, որ գրքի շնորհանդեսի ժամանակ գրողը հատվածներ կկարդա գրքից, ապա կպատասխանի ներկաների հարցերին: Գիրքը ներկայացնում է, թե ինչպես Գերմանիան, որը ցանկանում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր տիրապետությունը հաստատել Արևելքում, Թուրքիային ներքաշեց պատերազմի մեջ: Կայսրության բանակում ծառայող գերմանացի զինվորները հայերին լրտես և դավաճան էին համարում: Իսկ երբ հայերի բռնի տեղափոխությունը ցեղասպանության վերածվեց, գերմանական կառավարությունը գտավ, որ միլիոնավոր մարդկանց կոտորածը «դաժան, սակայն արդյունավետ մեթոդ է»: Ըստ հեղինակի` Գերմանիան անտեսել է հայերի դեմ կատարվող վայրագությունների վերաբերյալ դիվանագետների և հոգևորականների մտահոգությունները, գրում է Ermenihaber.am-ը: Յուրգեն Գոդշլիգը գիրքը գրելիս այցելել է այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել դեպքերը, հանդիպել է ցեղասպանության զոհերի հարազատների հետ, ուսումնասիրել է գերմանական և թուրքական արխիվները: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |