ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները խորհրդակցել են անվտանգության օրակարգի խնդիրների շուրջ

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները խորհրդակցել են անվտանգության օրակարգի խնդիրների շուրջ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացել են ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ:

Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Վլադիմիր Երմակովը, իսկ հայկական կողմից` ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Ավետիսյանը:

Կողմերը քննարկեցին միջուկային զենքից ազատ գոտիներին, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման խորհրդաժողովին, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմին, արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն հայտնվեց միջազգային կառույցների շրջանակներում արդյունավետ համագործակցության, փաստաթղթերի համահեղինակման առնչությամբ։ Պարբերաբար անցկացվող ամենամյա երկկողմ խորհրդատվությունները կողմերը գնահատեցին որպես կարևոր միջոցառում՝ դիրքորոշումների հստակեցման և համաձայնեցման առումով և ընդգծեցին շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 21-ին ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացել է նաև կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։

Նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի` 2015թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն է տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված մի շարք փաստաթղթերի նախագծերի։ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները համաձայնություն տվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ հայտարարության նախագծին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---