ՀՀ-ում փակ ճանապարհներ կան. Ստեփանծմինդա-Լարսը բաց է

ՀՀ-ում փակ ճանապարհներ կան.   Ստեփանծմինդա-Լարսը բաց է

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան (15-րդ կմ), Տաշիր-Կաթնառատ, Բերդ-Ճամբարակ և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Տաշիր-Մեծավան ավտոճանապարհը:

Մարտունի-Վարդենիս, Գորիս-Սիսիան, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Լոռու մարզի Սպիտակ և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Կարդացեք նաև՝ Ջերմաստիճանը փետրվարի 4-5-ին կբարձրանա 5-6°C-ով

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---