Երևանը, Թեհրանն ու Բաղդադը քննարկում են Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը

Երևանը, Թեհրանն ու Բաղդադը քննարկում են Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ձետրվարի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և ԻԻՀ դեսպանության խորհրդական Սոփանի Փարին:

Շնորհավորելով Սաջադիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Երիցյանը ներկայացրեց ՏԿԱԻՆ-ի ծառայություններն ու գործառույթները՝ նախանշելով այն բնագավառները, որոնցում նախարարությունը կարող է նպաստել հայ-իրանական համագործակցության խորացմանը: Նախարարը ներկայացրեց նաև իր այցը Իրաքի Հանրապետություն՝ նշելով, որ քննարկման փուլում է Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ նպատակ ունի խորացնել Հայաստանի և Իրանի համագործակցությունը բոլոր բնագավառներում:

Իրանի ու Հայաստանի ցամաքային կապը կոչված է ամրապնդել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը: Միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կկապվեն միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:Ծրագիրը նաև կհեշտացնի Իրանի ելքը դեպի սևծովյան նավահանգիստներ:

2015 թվականին Հայաստանից Իրաք արտահանումը կազմել է $ 130 մլն` 2014 թվականի $80 մլն դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---