«Հրազդան ՋԷԿ»-ի էլէներգիայի փոխարեն Հայաստանն էներգիա կստանա Վրաստանից. ՌԴ-ից տարանցում չի լինելու

«Հրազդան ՋԷԿ»-ի էլէներգիայի փոխարեն Հայաստանն էներգիա կստանա Վրաստանից. ՌԴ-ից տարանցում չի լինելու

PanARMENIAN.Net - «Հրազդան ՋԷԿ»-ի`Փետրվարի համար նախատեսված արտադրած էլեկտրաէներգիան, որն ամենաթանկն է էներգահամակարգում, էժանով փոխարինելու նպատակով, պայմանագիր է կնքվել Վրաստանի «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» հետ՝ Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ։

Վրացական Apsny.ge-ն փետրվարի 8-ին գրել է, որ Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգը սկսել է տարանցիկ միջանցք ծառայել՝ էլեկտրաէներգիա տեղափոխելով Ռուսաստանից դեպի Հայաստան: ՀՀ Էներգետիկայի նախարարությունում, մեկնաբանելով վրացական ԶԼՄ-ից հայտնած տեղեկությունը, նշել են, որ խոսքը գնում է միայն Վրաստանից Հայաստան մատակարարման մասին:

Էլեկտրաէներգիայի մատակարարումը սկսվել է փետրվարի 5-ին: Նախատեսվում է մինչև ամսվա վերջ ներկրել 20 մլն կՎտժամ կամ միջին օրական 650-700 կՎտժամ էլեկտրաէներգիա, PanARMENIAN.Net ին տեղեկացրել են ՀՀ Էներգետիկայի և Բնական պաշարների նախարարությունից։ Ի տարբերություն «Հրազդան ՋԷԿ»-ի, որի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 35,78 դրամ է, կնքված պայմանագիրի շրջանակում էլեկտրաէներգիան ձեռք է բերվում 6,3 ցենտով, ինչը Կենտրոնական բանկի փետրվարի 8-ի փոխարժեքով համարժեք է 31,1 դրամի։

Երկու դեպքում էլ սակագներն առանց ԱԱՀ-ի են։

Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև դեկտեմբերի 23-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվել է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ գործակցության զարգացման հեռանկարներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---