ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն. Ադրբեջանի տնտեսության վատթարացումը կարող է սրել ԼՂ խնդիրը

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն.  Ադրբեջանի տնտեսության վատթարացումը կարող է սրել ԼՂ խնդիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում լսումների շրջանակում զեկույցով հանդես է եկել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլապպերը: Նա զեկույցում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը:

Քլապպերի բնորոշմամբ, 2015-ը նախանշվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով, գրում է Panorama.am-ը:

«Բաքվի կողմից համառորեն սպառազինությունները ավելացնելուն զուգահեռ Ադրբեջանի տնտեսական պայմանների վատթարացումը մեծացնում է 2016-ին հակամարտության սրման հավանականությունը»,- նշել է Ազգային հետախուզության տնօրենը:

Վերջինս նաև հավելել է, որ Ադրբեջանի խորշումը՝ հանրայնորեն հրաժարվել ԼՂ նկատմամբ իր պահանջներից, և Հայաստանի դժկամությունը՝ զիջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, կշարունակեն բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը:

2015-ի ընթացքումղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պարբերաբար եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ: Երկու կողմն էլ զոհեր է ունեցել:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմ է՝ հրադարար, ըստ էության, չկա:

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը:

2016-ի հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետից, ինչպես նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 5600 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---